2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկա օրերին ամփոփելով քվեարկության արդյունքները կհայտարարի 2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը։ «Առաջին լրատվական»-ը զերծ մնալով ՀՖՖ-ի կողմից իրականացվող քվեարկությանը մասնակցելուց ներկայացնում է իր վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակը։ Ընտրելով լավագույններին մենք հաշի ենք առել ֆուտբոլիստների մրցելույթներն առաջին հերթին Հայաստանի ազգային թիմում այնուհետև իրենց ակումբներում։ Ակումբային հարթակում ինչ խոսք մրցակցությունից դուրս է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հերնիխ Մխիթարյանը, սակայն լեգենդար ֆուտբոլիստը ելույթ չի ունենում մեր ազգային թիմում, ուստի նրան լավագույն խաղացողների եռյակում ընդգրկելը կարծում ենք այնքան էլ ճիշտ չի լինի։ Եվ այսպես, երրորդ տեղում տեսնում ենք «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Վերջինս ռուսական թիմի կազմում անց է կացնում փայլուն մրցաշրջան հանդիսանալով Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Այս մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը ՌՊԼ-ում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանի շարունակում է մնալ Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա տրանսֆերային արժեքն վերջերս ավելացել էր 3 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 18 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին մեր ֆուտբոլիստի արժեքն ավելացել էր ևս 3 միլիոն եվրոյով կազմելով 15 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ 2 տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերը աճել է մոտ 23 անգամ, ինչը բավական բարձր ցուցանիշ է։ Սպերցյանն այժմ Ռուաստանի ամենաթանկ ֆուտբոլիստների հաշվարկում կիսում է երկրորդ հորիզոնականը։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանն այս տարի պաշտոնական հանդիպումներում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ ընկերական խաղում գրավել Հյուսիսային Մակեդոնիայի դարպասը։ Երկրորդ հորիզոնականում տեսնում ենք Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆահետի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանին։ Վերջինս անցնող տարվա Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն է։ Սելարայանը խփել է 3 գնդակ և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Այո, Սելարայանը վիճակարգական տվյալներով մրցակցությունից դուրս է, բայց ընդունենք, որ այս ֆուտբոլիստը ազգային թիմում ոչ միշտ է աչքի ընկել կայուն խաղով։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին Սելարայանը ամերիկյան «Կոլամբուս Քրյուից» տեղափոխվել էր «Ալ Ֆատեհ», որտեղ ևս աչքի է ընկնում արդյունավետ խաղով։ «Առաջին լրատվական»-ի վարկածով 2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը Մոկսվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն է։ Վերջինս Հայաստանի ազգային հավաքականի կազմում այս տարի մասնակցել է բոլոր հանդիպումներին։ Վստահաբար կարող ենք ասել, որ Տիկնիզյանը դարձել է մեր գլխավոր թիմի շարժիչ ուժը։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Սելարայանը դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Տիկինզյանը գերազանց մրցաշրջան է անցկացնում նաև «Լոմոկոտիվում» և լինելով պաշտպան հանդիսանում է մոսկովյան թիմի լավագույն ֆուտբոլիստը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Հայաստանի հավաքականի պաշտպանը 6 գնդակ է խփել։ Վերջին թարմացումից հետո Հայաստանի հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստների հաշվարկում Տիկնիզյանը ամրապնդվել է երկրորդ տեղում։ Նրա տրանսֆերային արժեքն հոկտեմբերի սկզբին կրկնապատկվել էր և կազմում էր 5 միլիոն։ Վերջին թարմացումից հետո Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն ավելացել է ևս երկու միլիոնով և հիմա կազմում է 7 միլիոն եվրո։ Ի դեպ, Սպերցյան-Տիկնիզյան-Սելարայան ամենաթանակ հայաստանցի ֆուտբոլիստների եռյակը կազմում է 30 միլիոն եվրո, որը մեր հավաքականի ընդհանուր տրանսֆերային արժեքի հիմնական մասն է։ Կարևոր է, որ գալիք տարում Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստները հեռանան Ռուսաստանից և կարիերան շարունակեն եվրոպական բարձրակարգ թիմերում։ Խոսքը վերաբերվում է հատկապես Սպերցյանին և Տիկնիզյանին։