Հայաստանի ազգային հավաքականի դիրքը 2023 թվականին

Հայաստանի ազգային հավաքականի դիրքը 2023 թվականին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը տեղաշարժի չի ենթարկվել 2023 թվականի ՖԻՖԱ-ի դասկարգման աղյուսակում։ Մեր ազգային թիմը տարի ավարտեց 93-րդ հորիզոնականում։ Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովին նշանակումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային համար սկսվեց մի նոր ժամանակաշրջան։ Պետրակովի որակների և այլ թիմերում կատարած աշխատանքի մասին շատ է խոսվել։ Ընտրական մրցափուլի ավարտրց հետո հասկանանք սակայն, թե ինչ վիճակում է ուկրաինացի մասնագետն, այսպես ասած ժառանգել Հայաստանի հավաքականը։ ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում մենք շարունակում ենք զիջել այնպիսի հավաքականների, ինչպիսիք են, օրինակ, Օմանը, Բահրեյնը Կաբո Վերդեն,․․․։ Տարիներ շարունակ, երբ մեր հավաքականը նահանջում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում էին, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Շատերը հիմա էլ այն կարծիքին են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը սխալ հաշվարկ է կատարում և օբյեկտիվորեն չի բաշխում միավորներն ազգային հավաքականներին: Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»: Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի: Մինչև Նորվեգիայի հետ հայտնի հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի վերը թվարկած հավաքականներին: Հիմա արդեն նման համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: Այո, ներկայիս հավաքականը Օմանի հետ մրցելու ամենայն հավանականությամբ կհաղթի, բայց դա չի նշանակում, որ այս պահին արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքականից ավելի բարձր դիրք ունենալուն: Մինչև հունիսին տեղի ունեցած Ուելսի դեմ մրցավեճը Հայաստանի հավաքականին չէր հաջղվել հաղթել 9 հանդիպումներում ինչը խայտառակ արդյունք է։ Մինչև Ալեքսանդր Պետրակովի գալը Հայաստանի հավաքականն այն աստիճան անհաջող էր ելույթ ունեցել, որ վարկանիշից դժգոհելու մասին այս պահին էլ խոսելու իրավունք ուղղակի չունենք: Եվրոպայի կտրվածքով կարող ենք ասել, որ ամենաթույլերից մեկն էինք: 2018 թվականին չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին: Նախորդ ընտրական փուլում կրկին մրցեցինք Լիխտենշտեյնի հետ: Մեկնարկային խաղում հաղթեցինք, և թվում էր, թե սայլը տեղից շարժվում է։ Երևանյան մրցավեճում սակայն Լիխտենշտեյնի հետ կրկին ոչ-ոքի խաղացինք: Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 93-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Ավելին, այսօր աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականներին, որոնք երկու տարվա ընթացքում երկու անգամ 9 գնդակ են բաց թողել: Եվրոպայում, բացի Հայաստանից, 9 գնդակ ընդունել է միայն Սան Մարինոյի կիսապրոֆեսիոնալ հավաքականը: Չի բացառվում, որ եթե հանդես գայինք ասիական գոտում, այսօր դասակարգման աղյուսակում լինեինք ավելի բարձր դիրքերում:Այսինքն՝ որակապես ավելի ցածր հարթության վրա գրանցելով ավելի բարձր արդյունքներ՝ ընդհանուր հաշվարկում ավելի բարձր տեղում կհայտնվեինք: ՖԻՖԱ-ի ցուցակում Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվող ոչ եվրոպական հավաքականները ցույց են տվել արդյունք: Օբյեկտիվորեն նրանք արժանի են մեզնից ավելի բարձր հորիզոնականում լինելու: Ի տարբերություն օրինակ Ղրղզստանի կամ Պաղեստինի՝ մենք արդյունք չենք գրանցում։ Խայտառակ պատկերը տեսնելուց հետո Պետրակովը համաձայնվել էր գլխավորել մեր հավաքականը։ Ուլեսին և Լատվիային հաղթելուց հետո կարելի է ասել տեղի ունեցավ բեկում։ Մեզ հաջողվեց որոշակի առաջընթաց գրանցել նաև ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Շոշափելի վերելք գրացելու համար անհրաժեշտ է շարունակել լավ ֆուտբոլ ցուցադրել ինչը արդյունքի հասնելու գլխավոր գրավականն է։