Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց

ՀՖՖ 24-րդ ժողովի ընթացքում գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ստանալով ձայների մեծամասնությունը վերընտրվեց նախագահի պաշտոնում: 25 պատվիրակներից քվեարկությանը մասնակցեցին 23-ը։ Մելիքբեկյանը ստացավ 20, իսկ Օզբիլիս՝ 3 քվե։ «Իմ առաջադրվելն ինքնանպատակ չէ. այս 4 տարիներին արել ենք ահռելի աշխատանք: Չարածի համար ներողություն եմ խնդրում, իսկ ընտրվելու դեպքում խոստանում եմ անել ավելին: Մեր թիմը պատրաստ է մարտահրավերների: Խոստանում եմ անել ամեն ինչ, որպեսզի հայկական ֆուտբոլի քարտեզի վրա չմնան բաց տեղեր»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը։