Հայտնի են 2023թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր անցկացրել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը: Նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ ազգային հավաքականների մարզիչների բաց քվեարկության արդյունքում ձևավորվել է տարվա տասը լավագույն մարզիկների հետևյալ տասնյակը՝ Ալեքսանյան Արթուր/ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ամոյան Մալխաս/ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Անդրեասյան Արման/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Բաչկով Հովհաննես/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Դավթյան Արթուր/ 2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր, Թևանյան Վազգեն / 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Լալայան Վարազդատ / 2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր, Հարությունյան Արսեն/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մանասյան Նարեկ/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Սահակյան Գոռ / 2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր