Հայաստանի օլիմպիական ձեռքբերումները․ Որքան ուղեգիր ենք նվաճել 2023 թվականին

Հայաստանի օլիմպիական ձեռքբերումները․ Որքան ուղեգիր ենք նվաճել 2023 թվականին

Տարբեր վարկանիշային մրցաշարերում Հայաստանն այս պահին նվաճել է 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի 7 ուղեգիր։ Հոկետեմբերի սկզբին Բելիգիայի Անտվերպեն քաղաքաում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգիր ձեռք բերեց Արթուր Դավթյանը։ Վերջինս վնասվածքի պատճառով այս մրցաշարում մեդալ չնվաճեց։ Ավելի վաղ Բելգրադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգրերի համար պայքարեցին ըմբշամարտի Հայաստանի հավաքականները։ Ընդհանուր առամամբ մեր ըմբիշների ելույթը կարելի է համարել բավարար։ Հայաստանի երկու հավաքականներին բացի մեդալներից հաջողվեց նվաճել օլիմպիական խաղերի 5 ուղեգիր։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ, նվաճեց եզրափակչում հավասար պայմաններում վերջին վայրկյաններին զիջելով Կուբան ներկայացնող Գաբրիել Կինդելանին։ Ալեքսանյանը դուրս գալով եզրափակիչ ապահովել օլիմպիական ուղագիրը։ Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկու Օժոգին, 1/8 եզրափակչում գեվստահ հաղթանակ էր տարել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուի նկատմամբ (9:0), իսկ քառորդ եզրափակչում նույն 9:0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին:Կիսաեզրափակչում արդեն Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով առավելության էր հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը աշխարհի աջանությունում արժանացավ բրոնզե մեդալի 77 կգ քաշայինների որոշիչ գոտեմարտում նա 9։7 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևի նկատմամբ։ Ամոյանը ևս Փարիզի 2024 թվականի ուղեգիր նվաճեց։ Երեկ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց նաև Սլավիկ Գալստյանը։ Մասնավորապես, 67 կգ քաշային կարգի բրոնզե համար գոտեմարտերում պարտություն կրած մարզիկները միմյանց միջև գոտեմարտեր անցկացրին: Գալստյանը մրցեց ղրղզ մարզիկի հետ և առավելության հասավ 8:0 հաշվով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 0:7 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին Օլիմպիական խաղերի ուղեգրի համար գոտեմարտում: Ավելի վաղ օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել նաև մեր ազատ ոճային ըմբիշները։ Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5։1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն նվաճելով մեդալ ապահովեց Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8-6 հաշվով առավելության էր հասել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Թևանյանը ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ՝ 12։2։ Կիսաեզրափակչում, սակայն, հայ ըմբիշը վերջին վայրկյաններին զիջել է Կուբայի ներկայացուցչին՝ 9։10: Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալներ էր նվաճել նաև մինչև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը։Վերջինս կարիերայում երրորդ անգամ դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր ու նաև Փարիզ-2024-ի ուղեգիր ապահովեց: վճռորոշ գոտեմարտում Հարությունյանը 11:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ:Հարությունյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14։3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11։0) նկատմամբ՝ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել և 10:0 հաշվով առավելության հասել չինացի Վանհաո Ժոուի նկատմամբ: Ավելի վաղ Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը նվաճել էր հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Դեռւևս անցյալ տարվա Կահիրեում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Կարապետյանն օդամիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց կանանց վարժությունում ՝ խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ տեղից անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում նա բարելավել էր դիրքերը և խոցելով 200.9 միավոր, եզրափակել էր 5-րդ տեղում՝ նվաճելով օլիմպիական ուղեգիր: