Ինչ խնդիր է դրել Արմեն Մելիքբեկյանը Ալեքսանդր Պետրակովի առաջ

Ինչ խնդիր է դրել Արմեն Մելիքբեկյանը Ալեքսանդր Պետրակովի առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջ խնդիր է դրվել 2024 թվականին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկությունում զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ «Հայաստանը ֆուտբոլի միջոցով առավել ճանաչելի դարձնելու համար 2 բաղկացուցիչ կա՝ Հայաստանի ազգային հավաքականների հաջող ելույթները եւ խոշոր մրցաշարերի կազմակերպումը մեր երկրում:ՀՖՖ իրավունք է ստացել անցկացնել ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլի հանդիպումները, ինչը շատ նշանակալի իրադարձություն է ՀՖՖ-ի եւ Հայաստանի համար: Սա հետագա խոշոր մրցաշարերի կազմակերպման սկիզբը պետք է համարվի: Ֆուտբոլում առավել բարձրակարգ մրցաշարերի հավակնելու համար հարկավոր են ժամանակակից պահանջներին համապատասխանող ստադիոններ: Հայաստանի կառավարության հետ արդեն մշակել ենք 3 ստադիոնների, այդ թվում՝ Ազգային ստադիոնի կառուցման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա այլ ֆեդերացիաների հետ խոշոր մրցաշարեր ընդունելու հայտ ներկայացնել: Անհրաժեշտ են նաեւ հարակից ենթակառուցվածքներ ու մարզումային դաշտեր, որոնք նույնպես կկառուցվեն առաջիկա 3 տարիների ընթացքում: Երեւանի Դավթաշեն համայնքում եւ 3 մարզերում՝ Տավուշի, Գեղարքունիքի եւ Արարատի, կկառուցվեն ֆուտբոլային դպրոցներ: 2024 թվականին Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալու Ազգերի Լիգայում, թիմի առջեւ խնդիր է դրվելու մեր խմբում առաջին տեղը զբաղեցնել: Ֆուտզալի ընտրանին 2024-ի դեկտեմբերին սկսելու է Եվրո-2026-ի ընտրական փուլը, նպատակը մեկն է՝ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել»,- ներկայացնելով»,- խոսելով առաջիկա ծրագրերի և անելիքների մասին ասել է Մելիքբեկյանը: Ազգերի լիգայում նման խնդիր դնելով ՀՖՖ-ի նախագահը ըստ էության հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի նպատակը 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելն է։ Հավանաբար հենց այս տեսլականն է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ պայմանագրի երկարաձգման հիմքում։ Գալիք տարվա փետրվարի 8-ին Փարիզում տեղի կունենա 2024/2025 թթ թվականի Ազգերի լիգայի խաղարկությանը վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ելույթ է ունենալու C դիվիզիոնում։ Մեր ընտրանին Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում ելույթ էր ունեցել B դիվիզիոնում, սակայն ենթախմբում զբաղեցնելով վերջին՝ 4-րդ հորիզոնականը նահանջել էր C դիվիզիոն Նշենք, որ վիճակահանությանն ընդառաջ մեր ազգային թիմն ընդգրված է առաջին զամբյուղում։ Հայաստանի հավաքականին մրցակիցներ բաժին չեն կարող հասել Ռումինինա, Շվեդիան և Լյուսքեմբուրգը, որոնք ևս առաջին զամբյուղում են։ Երկրորդ զամբյուղում են Ադրբեջանը, Ֆարերյան Կղզիները, Բուլղարիան և Կոսովոն։ Հայտնի պատճառով մեր հավաքականը չի կարող միևնույն խմբում ընդգրկվել Ադրբեջանի հետ։ Երրորդ զամբյուղում ընդգրկված են Հյուսիսային Մակեդոնիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան և Կիպրոսը, իսկ 4-րդ զամբյուղում՝ Լիտվան, Լատվիան, Բելառուսը, Ջիբրալթարը և Էստոնիան։ Նշենք, որ Ազգերի լիգայի խաղարկությունը կազմելու է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մի մասը։ Մասնավորապես, Ազգերի լիգայում ենթախմբերի հաղթող և լավագույն արդյունք ցույց տված 4 հավաքականները հնարավորություն կստանան մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆին եթե հաջողության չհասնեն ընտրական մրցաշարում։ Ի տարբերություն 2022 թվականին Կատարում տեղի ունեցած մրցաշարի 2026 թվականի աշխարհի գալիք առաջնությանը մասնակցելու է 48 հավաքական։ Ավելի ստույգ ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների քանակն ավելացրել է 12-ով։ Եվրոպական գոտուց Մունդլաին կմասնակցեն 16 հավաքականներ։ Աշխարհի նախորդ առաջնության ընտրական մրցաշարի համեմատ, այս անգամ ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրների հավաքականները բաժանվելու են 12 ենթախմբերի, որոնց հաղթողները միանգամից նվաճելու են եզրափակիչ փուլի ուղեգրեր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականներն էլ պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում։ Այստեղ պայքարին միանալու են նաև Ազգերի լիգայում ենթախմբերում հաղթած և առավել բարձր արդյունք ցույց տված 4 երկրների ազգային թիմերը։ Նշենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի ենթախմբերում ընդգրկված են լինելու 4-5 հավաքականներ։ Ազգերի լիգայի խաղարկությունը մեկնարկելու է 2025 թվականի սեպտեմբերին և ավարտվելու է նույն տարվա նոյեմբերին։