Միլիոնների գնաճ․ Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստների նոր ցուցակը

Միլիոնների գնաճ․ Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստների նոր ցուցակը

«Տրանսֆերմարկետ» պարբերականի 2023 թվականի ամփոփիչ ցուցակում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Մասնավորապես զգալիորեն ավելացել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը։ «Կրասնորդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շարունակում է մնալ Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա տրանսֆերային արժեքն ավելացել է ևս 3 միլիոնով և այժմ կազմում է 18 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին մեր ֆուտբոլիստի արժեքն ավելացել էր ևս 3 միլիոն եվրոյով կազմելով 15 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ 2 տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերը աճել է մոտ 23 անգամ, ինչը բավական բարձր ցուցանիշ է։ Սպերցյանն այժմ Ռուաստանի ամենաթանկ ֆուտբոլիստների հաշվարկում կիսում է երկրորդ հորիզոնականը։ Վերջին թարմացումից հետո Հայաստանի հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստների հաշվարկում երկրորդ տեղում ամրապնդվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչ Նաիր Տիկնիզյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքն հոկտեմբերի սկզբին կրկնապատկվել էր և կազմում էր 5 միլիոն։ Վերջին թարմացումից հետո Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն ավելացել է ևս երկու միլիոնով և հիմա կազմում է 7 միլիոն եվրո։ Հոկտեմբերին 2 միլիոն եվրոյով նվազել էր Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» թիմի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքը։ 5 միլիոն եվրոյով Սելարայանը եզրափակում է ամենաթանակ ֆուտբոլիստների լավագույն եռյակը։ Փաստորեն, Սպերցյան-Տիկնիզյան-Սելարայան ամենաթանակ հայաստանցի ֆուտբոլիստների եռյակը կազմում է 30 միլիոն եվրո, որը մեր հավաքականի ընդհանուր տրանսֆերային արժեքի հիմնական մասն է։ Այս պահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը մոտ 42 միլիոն եվրո է։ Ինչևէ, 4-րդ հորիզոնականում է հայտնվել «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որի տրանսֆերային արժեքը կրկնապատկվելով կազմում է 1․8 միլիոն եվրո։ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որի տրանսֆերային արժեք շարունակում է մնալ 1․5 միլիոն եվրո է։ Բայրամյանը եզրափակակում է ամենաթանկ ֆուտբոլիստների լավագույն հնգյակը։ Նշենք, որ այս կիսապաշտպանը վերջին հանդիպումներում տեղ չի գտնում Հայաստանի հավաքալանի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հայտացուցակում։ Այս տարվա սկզբին ամենաթանակ ֆուտբոլիստների երրորդ հորիզոնականում էր Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում էր 2․2 միլիոն եվրո։ Ներկայում Բարսեղյանի տրանսֆերը կազմում է 1․2 միլիոն եվրո։ Նշեք, որ Բարսեղյանը տեղ չէր գտել նոյեմբերին տեղի ունեցած Ուելսի և Խորվաթիաի դեմ հանդիպումների հայտացուցակում։ Հոկտեմբերին 200 հազար եվրոյով ավելացել էր լեհաստանի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանստերային արժեքը հասնելով 1․2 միլիոն եվրոյի։ Այս ցուցանիշով Բիչախչյանը Բարսեղյանի և Բայրամյանի հետ կիսում է 6-8-րդ հորիզոնականները։ Ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակում են հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստներ «Կրանսոդարի» 19-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանն ու Կազանի «Ռուբինի» 24-ամյա պաշտպան Ուգոչուկվու Իվուն։ Վերջինիս տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով և կազմում է մեկ միլիոն եվրո։ Նույնքան է նաև Հարությունյանի տրանսֆերային արժեքը, որն ավելացել է 200 հազար եվրոյով։ Ինչևէ, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ամռանը պայմանագիր կնքած Հրանտ Լեոն-Ռանոսի տրանսֆերային արժեքը ևս կազմում է մեկ միլիոն եվրո։ Մեր հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն հոկտեմբերին տեղի ունեցած թարմացումից հետո նվազել էր 200 հազար եվրոյով և հիմա կազում է 800 հազար եվրո է։ Ղազախական «Աստանայի» մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը նվազել է 100 հազար եվրոյով և կազմում է 800 հազար եվրո։ 300 հազար եվրոյով նվազել է գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերը հասնելով 700 հազար եվրոյի։ 200 հազար եվրոյով նվազել է նաև Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի տրանսֆերային արժեքը կազմելով մեկ միլիոն եվրո։ Նշենք, որ Ադամյանը Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումներին չէր հրավիրվել, իսկ Գալոյանը ընդհանրապես տեղ չի գտել Ալեքսանդր Պետրակովի հայտացուցակում։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է մնալ 6 միլիոն եվրո։ Փաստորեն Հայաստանն ունի միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 13 ֆուտբոլիստներ։