Ճակատագրական պահը․ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի՞ Արթուր Սողոմոնյանի կոչին

Ճակատագրական պահը․ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի՞ Արթուր Սողոմոնյանի կոչին

Երևանի «Փյունիկի» չի մասնակցի հաջորդ մրցաշրջանին եթե ՀՖՖ-ի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվի։ «Փյունիկ» գլխավոր ինչպես նաև ակադեմիայի 34 թիմ այլևս ելույթ չեն ունենա ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Այս մասին երեկ հայտարարեց երևանյան ակումբի նախագահ Արթուր Սոսոմոնյանը։ «Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է։ Միակ հնարավորությունը դեկտեմբերի 23-ի ընտրությունն է և ղեկավարության փոփոխությունը։ Եթե փոփոխություն չլինի ու Արմեն Մելիքբեկյանը մնա, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը և ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Հիմա թեև մեր թիմը Պրեմիեր լիգայում առաջինն է, սակայն բարդ է առաջնությունը որակել արդար, քանի որ չունենք մարզումների և հանդիպումների պատրաստվելու նորմալ պայմաններ։ Այս իրավիճակն ինձ ստիպում է ընդունել շատ ցավալի ու բարդ որոշում, սակայն այն մտածված է ու միանշանակ»,- ասել էր Սողոմոնյանը։ Առաջին հայացքից «Փյունիկի» նախագահի հայտարարությունն ուղղված է ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությանը, որը տևական ժամանակ հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի ամենատիտղոսակիր թիմի դեմ։ Իրավիճակը սթափ գնահատելու պարագայում սակայն պարզ է դառնում, որ Սողոմոնյանը երեկ ըստ էության կոչով դիմեց ֆուտբոլասեր հասարակությանը։ Մասնավորապես, հայկական ֆուտբոլի ճակատագրով մտահոգ մարդիկ ՀՖՖ-ի նախագահի ընտրութուններին ընդառաջ պետք է կայացնեն կարևորագույն, նույնիսկ ճակատագրական որոշում։ ՀՖՖ-ի գործող նախագահի վերընտրվելու պարագայում հայկական ֆուտբոլի ողնաշարը կկոտրվի։ «Փյունիկը» դարձել է հայկական ֆուտբոլային բրենդը, որը տարիներ շարունակ բարձր է պահել մեր երկրի պատիվը եվրոպական մրցասպարեզում։ «Փյունիկի» ակադեմիան լավագույններից է մեր երկրում, որտեղ մարզվում են հարյուրավոր պատանիներ և երեխաներ։ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կորիզը երկար տարիներ կազմել են հենց «Փյունիկի» սաները։ Երևանյան թիմն այսօր ունի երկրպագուների ամենամեծ բանակը։ «Փյունիկի» սեփականատերը վերջին տարիներն անշահախնդիր տասնակ միլիոնավոր դոլարների ներդրում է արել մեր ֆուտբոլին զարկ տալու համար։ Կարճ ասած, դժվար է պետկերացնել հայկական ֆուտբոլն առանց «Փյունիկի»։ Դժվար չէ ենթադրել, որ այս ակումբի հեռանալը չի ընկճի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարությանը։ Ավելին, ընդդիմախոսների բացակայության պայմաններում աշխատելը շատ ավելի կոմֆորտային կլինի։ Ստեղծված իրավիճակում սակայն չի կարելի բացառել, որ Արթուր Սողոմանյանի օրինակին կարող են հետևել նաև հայկական ֆուտբոլում ներդրում արած այլ անձինք։ ՀՖՖ-ի գործող եկավարությանը դեմ է արտահայտվել նաև մեկ այլ խոշոր ակումբի՝ Երևանի «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը, հայտարարելով, որ Արմեն Մելիքբեկյանը հատել է կարմիր գծերը։ Չմոռանանք, որ նախորդ ընտրություններում հենց «Ուրարտու» ակումբն էր առաջադրել նրա թեկնածությունը։ «Նախորդ ընտրություններում մենք առաջադրել էինք Մելիքբեկյանի թեկնածությունը: Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ մենք գնահատական էինք տվել կոնկրետ իրավիճակի, որը կար տվյալ պահին: Այդ ժամանակ, ինչպես մեզ թվում էր եւ սկզբնական շրջանում նա ապացուցում էր, լավագույն թեկնածուն նա էր, բայց ժամանակը գնում է, փոխում է ամեն ինչ: Ցավոք, այսօր չեմ կարող դրական վերաբերվել Արմեն Մելիքբեկյանի նախագահությանը ՀՖՖ-ում»,- News.am-ին տված հարցազրույցում ասել էր Չելոյանցը: Այս անգամ «Ուրարտու» ակումբը առաջադրել է Արաս Օզբիլիսի թեկնածությունը։ Մեր տեղեկություններով Մելիքբեկյանի Մելիքբեկյանի թեկնածությանը դեմ նաև Գյումրիի «Շիրակը» ինչպես նաև «Արարատ-Արմենիան»։ Վերջինիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախօրեին իր աջակցությունն էր հայտնել Օզբիլիսին։ Փաստորեն, ֆուտբոլի դպրոց ունեցող խոշոր ակումբները դեմ են ՀՖՖ-ի նախագահի վերընտրվելուն։ Եվ իսկապես, կա վտանգ, որ Մելիքբեկյանի հաղթանակի դեպքում, բացի «Փյունիկից» բոյկոտ կհայտարարեն նաև մյուս ակումբները։ Հատևաբար, Արթուր Սողոմոնյանի երեկվա հայտարարությունը պետք է ընկալել որպես հայկական ֆուտբոլով մտահոգ անձանց համախմբվելու կոչ։ Վստահաբար կարող ենք ասել, որ լայն զանգվածների համախմբվելու դեպքում հնարավոր կլինի ճահճից դուրս բերել հայկական ֆուտբոլը։ Երեկվա մամուլի ասուլիսին ներկա «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Սպորտն արդյունքներ է սիրում, մեծ հարգանքով մեր վարչապետին, որը հետևում է իրադարձություններին, հիմա հարց ունեմ։ 4 տարի հետևելով ՀՖՖ ղեկավարների աշխատանքներին, կարո՞ղ են ասել, որտեղ են հասել արդյունքի, որ իրենք պիտի շարունակեն իրենց աշխատանքը։ Ի՞նչ են արել այդ մարդիկ»,- ասաց Մելիքյանը։ Հուսով ենք, որ ՀՀ վարչապետը լինելով նաև ֆուտբոլի երկրպագու կարձագանքի ստեղծված իրավիճակին և քայլերը չեն ուշանա։