Դա մի արհեստական համակարգ է, որը կհամարեմ մաֆիա. Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ-ի մասին

Դա մի արհեստական համակարգ է, որը կհամարեմ մաֆիա. Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ-ի մասին

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի պնդմամբ հայկական ֆուտբոլում ձևավորվել է մաֆիա, որի ներկայացուցիչներն էլ ընտրում են ՀՖՖ-ի նախագահ։ «Այսօր հավաքված եք լրագրողներ, որոնք մտածում են «Փյունիկի» եւ հայկական ֆուտբոլի մասին։ Բայց կուզենայի այստեղ տեսնել նաեւ այն մարդկանց, որոնք ամեն օր ֆուտբոլի կողքին են։ Հասկանում եմ՝ ինչու չկան այսօր, քանի որ մեր ֆուտբոլի ֆեդերացիան վախի մթնոլորտ է ստեղծել։ Ես ունեմ օրինակներ, որ խոսել են «Փյունիկի» մասին, հետո ունեցել են խնդիրներ։ Ես երեք տարի է հայկական ֆուտբոլի մեջ եմ ու հետևել եք ինձ, գիտեք, որ ես պարզ ու թափանցիկ եմ ու չեմ խուսափել ոչ մի հարցից։ Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ ու չեմ համարում որ ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց ամեն ինչ պարզ եմ անում։ Ի տարբերություն ՀՖՖ նախագահ փոխնախագահի, որոնք միշտ խուսափել են ինչպես լրագրողների, այնպես էլ իմ հարցերից։ Երեք տարի ունեցել եմ շատ հարցեր, ու չեմ ստացել ոչ մի պատասխան։ Ինձ կարող են ասել, որ ես մարզիչ եմ ու ուղղակի պետք է իմ գործով զբաղվեմ։ Ես կարող եմ ասել, որ ես ուղղակի մարզիչ չեմ։ Ես 10 տարի է մարզիչ եմ, բայց մինչև այդ 25 տարի եղել եմ ֆուտբոլում ու 15 տարին եղել եմ հայկական ֆուտբոլում ու իրավունք ունեմ իմ կարծիքն ասելու։ Արաս Օզիլիսը ֆուտբոլիստ է ու որոշել է դնել ՀՖՖ նախագահի թեկնածությունն ու ուզում է ինչ-որ բան փոխել, ես էլ ուզում եմ ինչ-որ բան փոխել որպես մարզիչ, քանի որ տեսնում եմ, շատ բաներ իր հունով չի գնում։ Ինձ դատի տվեցին ու փորձեցին վախի մթնոլորտ ստեղծել։ Ես պատրաստ եմ պայքարել, բայց պատրաստ չեմ լռել։ Ինձ դատի տվեցին, իմ առողջ քննադատության համար, բայց կարգապահականն ասաց, որ ես վիրավորել ու վարքաբեկել եմ։ Եթե ցանկանայի այդպիսի բան անել, համապատասխան բառեր կընտրեի դրա համար։ Ես ասել եմ, որ ֆեդերացիան անօրինական է աշխատում ու ունեմ ապացույցներ, բայց դրա համար դատի չեն տալիս, բայց հենց ասում եմ «Սեռի Կառդինալ», ինձ դատի են տալիս։ Իրենց պարտավորությունն է, որ հավասար պայմաններ ստեղծեն թիմերի համար, բայց խոչընդոտում են մեզ, ինձ որակազրկում են, դատի են տալիս, խաղադաշտից են զրկում, մեր նախագհաին են դատի տալիս։ Շատ վատ են աշխատում, թափանցիկ չեն աշխատում։ Մենք ունենք երկրպագուների բանակ։ Ժամանակին նրանք եղել են լրագրողներ ու բախտ են ունեցել ինձանից հարցազրույցներ վերցնել, ու դա լավ էր ստացվում իրենց մոտ, բայց հիմա ֆեդերացիա են ղեկավարում, պետք է կարողանան դա ճիշտ անել։ Ես մեծ հիասթափություն ունեմ ու հասկանում եմ, որ իմ խոսելուց էլ շատ բան չի փոխվելու, քանի որ վերևներից ուժ ունեն ու շարունակում են իրենց գործը։ Ես քաղաքականությունից հեռու եմ ու նախկինում չէի հասկանում սևերի ու սպիտակների բաժանումը, բայց հիմա հասկանում եմ։ 25 անդամ են ընտրելու ՀՖՖ նախագահ, Պրեմիեր լիգայի թիմերն էլ ունեն մեկ ձայն, մյուս անդամներն էլ։ 25 ակումբ է ընտրելու ՀՖՖ նախագահ։ Դրանցից 9 ձայն Պրեմիեր լիգայի ակումբներն են, որոնք մեծ ներդրում ունեն հայկական ֆուտբոլում։ Մնացած 16-ը չգիտեմ՝ ում հովանավորությամբ են գործում։ Նրանցից ոչ ոք չի կարող «Փյունիկի», «Ուրարտուի», «Ալաշկերտի», «Արարատ-Արմենիայի», «Շիրակի» ներդրումից ավելի ունենալ։ Նրանք էլ ունեն մեկական ձայն քվեարկությունում, այս մեծ ակումբներն էլ ունեն մեկական ձայն։ Դա մի արհեստական համակարգ է, որը կհամարեմ մաֆիա ՝ ապահովված ձայներով ընտրությունում։ ՈւԵՖԱ-ի փողերը, որ պետք է ծառայեն հայկական ֆուտբոլի զարգացմանը, նրանք այդ փողերով ստեղծել են համակարգ, որ ընտրվեն եւ շարժվեն առաջ։ Սպորտն արդյունքներ է սիրում, մեծ հարգանքով մեր վարչապետին, որը հետևում է իրադարձություններին, հիմա հարց ունեմ։ 4 տարի հետևելով ՀՖՖ ղեկավարների աշխատանքներին, կարո՞ղ են ասել, որտեղ են հասել արդյունքի, որ իրենք պիտի շարունակեն իրենց աշխատանքը։ Ի՞նչ են արել այդ մարդիկ։ Ես սա համարում եմ «պռավալ»։ Բացատրություն չկա»,-ասաց Մելիքյանը։