Արթուր Սողոմոնյան․ ՀՖՖ-ն 70 միլիոն եվրո է ստացել դրսից, բայց անհասկանալի է ինչի վրա այն ծախսվել

Արթուր Սողոմոնյան․ ՀՖՖ-ն 70 միլիոն եվրո է ստացել դրսից, բայց անհասկանալի է ինչի վրա այն ծախսվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախորդ չորս տարիներից դրսից ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն Երեւանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը։ «Բոլորս տեսել ենք, թե ինչ է արվել այս չորս տարիներին։ Իրականում ոչ մի լուրջ ֆուտբոլային կառույց չի շահագործվել։ ՀՖՖ նախորդ ղեկավարների կողմից կողմից 70-80 տոկոս կառուցած Արմավիրի, Աբովյանի եւ Վանաձորի մարզադաշտերի շահագործումը ոչնչի մասին է, քանի որ նոր ստադիոն կառուցելը 5-6 միլիոն դոլար է։ Այս ընթացքում մենք պետք է ունեային առնվազն մեկ-երկու նոր ստադիոն։Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախորդ չորս տարիներից դրսից ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել։ Ոչ թափանցիկ կառավարում է իրականացվում, ոչ կոմպետենտ կառավարում է իրականացվնում։ Իրոք անհասկանալի է՝ 4 տարում այդ 70 միլիոնը ինչի վրա են ծախսել։ Սա դեռ քիչ է, նրանք մի բան էլ Հայաստանի բյուջեից են գումարներ ուզում։ Այս մարդիկ ռեսուրսները օգտագործում են ՀՖՖ-ում իրենց իշխանությունը պահելու համար։ Տարբեր ակումբների ընտրություններից խոստումներ են տվել մարզադաշտեր կառուցելու հետ կապված»,- ասաց Սողոմոնյանը։ ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ն։ Պաշտոնին հավակնում են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը եւ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։