Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկը» չի մասնակցի հաջորդ մրցաշրջանին․ Արթուր Սողոմոնյան

Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկը» չի մասնակցի հաջորդ մրցաշրջանին․ Արթուր Սողոմոնյան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի 34 թիմ եւ 2 գլխավոր թիմ չի մասնակցի հաջորդ մրցաշրջանի մրցումներին, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը։ «Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է։ Միակ հնարավորությունը դեկտեմբերի 23-ի ընտրությունն է եւ ղեկավարության փոփոխությունը։ Եթե փոփոխություն չլինի, ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, եւ ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Հիմա թեեւ մեր թիմը Պրեմիեր լիգայում առաջինն է, սակայն բարդ է առաջնությունը որակել արդար, քանի որ չունենք մարզումների եւ հանդիպումների պատրաստվելու նորմալ պայմաններ։ Այս իրավիճակն ինձ ստիպում է ընդունել շատ ցավալի ու բարդ որոշում, սակայն այն մտածված է ու միանշանակ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։