Պայքար երկու ֆրոնտում. Հայաստանի հավաքականի հնարավորությունը․․․

Պայքար երկու ֆրոնտում. Հայաստանի հավաքականի հնարավորությունը․․․

Գալիք տարվա փետրվարի 8-ին Փարիզում տեղի կունենա 2024/2025 թթ թվականի Ազգերի լիգայի խաղարկությանը վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ելույթ է ունենալու C դիվիզիոնում։ Մեր ընտրանին Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում ելույթ էր ունեցել B դիվիզիոնում, սակայն ենթախմբում զբաղեցնելով վերջին՝ 4-րդ հորիզոնականը նահանջել էր C դիվիզիոն Նշենք, որ վիճակահանությանն ընդառաջ մեր ազգային թիմն ընդգրված է առաջին զամբյուղում։ Հայաստանի հավաքականին մրցակիցներ բաժին չեն կարող հասել Ռումինինա, Շվեդիան և Լյուսքեմբուրգը, որոնք ևս առաջին զամբյուղում են։ Երկրորդ զամբյուղում են Ադրբեջանը, Ֆարերյան Կղզիները, Բուլղարիան և Կոսովոն։ Հայտնի պատճառով մեր հավաքականը չի կարող միևնույն խմբում ընդգրկվել Ադրբեջանի հետ։ Երրորդ զամբյուղում ընդգրկված են Հյուսիսային Մակեդոնիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան և Կիպրոսը, իսկ 4-րդ զամբյուղում՝ Լիտվան, Լատվիան, Բելառուսը, Ջիբրալթարը և Էստոնիան։ Նշենք, որ Ազգերի լիգայի խաղարկությունը կազմելու է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մի մասը։ Մասնավորապես, Ազգերի լիգայում ենթախմբերի հաղթող և լավագույն արդյունք ցույց տված 4 հավաքականները հնարավորություն կստանան մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆին եթե հաջողության չհասնեն ընտրական մրցաշարում։ Փորձենք հասկանալ թե Ազգերի լիգայի 2024/2025 թթ խաղարկությունում հաջող ելույթն ինչ հեռանկար կբացի Հայաստանի համար։ Ի տարբերություն 2022 թվականին Կատարում տեղի ունեցած մրցաշարի 2026 թվականի աշխարհի գալիք առաջնությանը մասնակցելու է 48 հավաքական։ Ավելի ստույգ ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների քանակն ավելացրել է 12-ով։ Եվրոպական գոտուց Մունդլաին կմասնակցեն 16 հավաքականներ։ Աշխարհի նախորդ առաջնության ընտրական մրցաշարի համեմատ, այս անգամ ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրների հավաքականները բաժանվելու են 12 ենթախմբերի, որոնց հաղթողները միանգամից նվաճելու են եզրափակիչ փուլի ուղեգրեր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականներն էլ պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում։ Այստեղ պայքարին միանալու են նաև Ազգերի լիգայում ենթախմբերում հաղթած և առավել բարձր արդյունք ցույց տված 4 երկրների ազգային թիմերը։ Նշենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի ենթախմբերում ընդգրկված են լինելու 4-5 հավաքականներ։ Ազգերի լիգայի խաղարկությունը մեկնարկելու է 2025 թվականի սեպտեմբերին և ավարտվելու է նույն տարվա նոյեմբերին։ Փաստորեն, Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքար է մղելու երկու ֆրոնտում։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը ունի հնարավորություն բարձր արդյունք գրանցելու Ազգերի լիգայի իր նշանակությամբ երրորդ դիվիզիոնում։ Նշենք նաև, որ ենթախմբում հաղթելու պարագայում Հայաստանի ազգային թիմը հնարավորություն կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը հանգրվանել 2-րդ զամբյուղում։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները բաշխվելու են Ազգերի լիգայի արդյունքների հիման վրա։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից հավաքականների ավելացնելը զգալիորեն հեշտացրել է պայքարը ընտրական մրցաշարում։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Եվրոպական գոտու 55 հավաքականները բաժանվել էին 10 ենթախմբերի, որոնցից 5-ում 6-ական հավաքականներ էին¸ իսկ 5-ում՝ 5-ական։ Այն ժամանակ Եվրոպական գոտուց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին տիրացած 13 հավաքականներ։ 2026 թվականի աշխարհի առաջնության 16 ուղեգրերի համար պայքարելու են 54 հավաքականներ։ Ռուսաստանի ազգային հավաքականը նախորդ տարվա մարտից զրկված է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանու ներքո մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ինչևէ, ընտրական մրցաշարի կանոնադրության փոփոխությունը իր հերթին որոշակիորեն մեծացրել է Հայաստանի հավաքականի հնարավորությունը եզրափակիչ փուլում հայտնվելու։ Մեր առաջնային նպատակը պետք է լինի Ազգերի լիգայի խաղարկությունում ենթախմբում հաղթող դառնալը հնարավորինս բարձր արդյունքով։ Կարծում ենք այս խնդրի լուծումը իրատեսական է, հաշվի առնելով մերոնց ելույթը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։