Սպերցյանի ակնարկը․ «Յուվենտուսը» բանակցու՞մ է «Կրասնոդարի» հետ

Սպերցյանի ակնարկը․ «Յուվենտուսը» բանակցու՞մ է «Կրասնոդարի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ակնարկել է, որ ձմեռային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Կրասնոդարից»։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Կրասնոդարը» երեկ սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Դաշտի տերերի կազմում խաղի վերջնամասում Սպերցյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կրիվցովը։ «Մեր գոլը կարելի է համեմատել «Բարսելոնային» «Լիվերպուլի» խփած գոլի հետ։ Ես տեսա, որ Նիկիտան միայնակ է կանգնած, բոլորը գնդակին հակառակ էին։ Իրար նայեցինք եւ կարողացանք ստեղծել այդ գոլը։ Իմ կատարած ամենախելահեղ գոլային փոխանցումն է»,- ասել է Սպերցյանը։ Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Կարո՞ղ եք երկրպագուներին խոստանալ, որ ձմռանը չեք հեռանա «Կրասնոդարից»»,- խաղից հետո «Սպորտ Էքսպրեսի» լրագրողը հարցրել է Սպերցյանին։ Վերջինս պատասխանել է․ «Տեսնենք ինչպես կստացի»։ «Յուվենտուսը» շարունակում է դիտարկել Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Tuttomercatoweb-ը ։Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը թուրինցիներին կարող է արժենալ մոտ 15 մլն եվրո։ Նշենք սակայն, որ Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» միակ տրանսֆերային նպատակը չէ։ Թուրինյան ակումբը հետաքրքրված է նաև ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով, ով նախկինում հանդես է եկել «Նապոլիում», որտեղ աշխատել է «Յուվենտուսի» ներկայիս մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլին։ Իտալական լրատվամիջոցները գրում են նաև, որ «Յուվենտուսը» Սպերցյանի հետ պայմանագիր կկնքի այն դեպքում չհաջողի ձեռք բերել «Սասուլոյի» 29-ամյա կիսապաշտպան Դոմինիկո Բերարդիի տրանսֆերը։ Սպերցյանի վերջին հայտարարությունը Եվրոպա տեղափոխվելու հնարավորության մասին վկայում է, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները իտալական թիմի հետ սկսել են։ Նշենք, որ «Յուվենտուսի» ներկայացուցիչները ներկա են գտնվել Զագրեբում տեղի ունեցած ԵՎրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանի խաղին հետևելու նպատակով։ Տրանսֆերմարկետ պարբերականի հոկտեմբերին տեղի ունեցած թարմացումից հետո Սպերցյանի տրանսֆեային արժեքն ավելացել էր ևս 3 միլիոն եվրոյով և կազմում է 15 միլիոն եվրո։ Այս տարվ սկզբին Սեպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել էր 3 միլիոն եվրոյով կազմելով 12 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին Սպերցյանի տրանսֆերային արժեքը ընդամենը 800 հազար եվրո էր։ 2 տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերը աճել է մոտ 19 անգամ ինչը փայլուն ցուցանիշ է։ Այս պահին Սպերցյանը հանդիսանում է հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սպերցյանը Ամստերդամի «Այաքս» տեղափոխվելուն, սակայն գործարքը ձախողվեց։ «Այաքսի» մարզական տնօրենը ցանկանում էր ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, սակայն ակումբի խորհրդի ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել այդ տրանսֆերին։ Խորհդրի անդամների համոզմամբ «Կրասնոդարը» գործարքի համար պահանջել էր չափազանց մեծ գումար։ Մասնավորապես, «Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի համար պահանջում էր 15 միլիոն եվրո, մինչդեռ Ամստերդամի թիմը պատրաստ էր վճարել 12 միլիոն։ Ստացվում է, որ ամռանը ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի համար պահանջել էր միանգամայն խելամիտ ֆինանսական փոխհատուցում։ Հունիսի վերջին տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի խաղարկության գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիում»։ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև այլ թիմեր։ RB Sport-ի համաձայն 23-ամյա Սպերցյանը կարիերան գերմանական Բունդեսլիգայում շարունակելու երկու տարբերակ ուներ։ Ըստ աղբյուրի «Ֆրայբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պայքարում էին Սպերցյանի տրանսֆերի համար։ Նշվում էր, որ ակումբների սկաուտները Սպերցյանի խաղին հետևել էլ Հայաստանի հավաքականի հանդիպումների ընթացքում։