Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար

Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար

ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի ազգային հավաքականին չի ընդգրկել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության մասնակիցների շարքում։ Երկող տարի մեկնարկելիք Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանին կմասնակցի 54 թիմ։ Մրցաշարը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մի մասն է, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում :2022 Ռուսաստանի հավաքականը Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում հանդես չի եկել, ինչի պատճառով էլ B դիվիզիոնից նահանջել է C դիվիզիոն։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի բոլոր հավաքականներն ու թիմերը անորոշ ժամանակով զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի մասնակցությամբ ընկերական հանդիպումներն իրենց հերթին դուրս են ՖԻՖԱ-ի օրացույցային պլանից։ Դեռևս անցյալ տարվա փետրվարին Ուկրաինայի վրա հարձակումից հետո եվրոպական տասնյակ պետությունների հավաքականներ հայտարարեցին, որ հրաժարվում են խաղալու Ռուսաստանի հետ։ Տոտալ բոյկոտին հաջորդեց ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի դարակազմիկ որոշումը Ռուսաստանի հավաքականների և թիմերին մեկուսացնելու վերաբերյալ։ Այսօր տոտալ բոյկոտն ըստ էության շարունակվում է։ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկվելուց հետո Ռուսաստանի ազգային թիմը անց է կացրել 10 ընկերական հանդիպում։ Մասնավորապես ռուսները մրցել են Ղրղզստանի, Իրաքի, Կամերունի, Տաջիկստանի, Ուզբեստանի, Իրանի, Կատարի, Քենիայի, և երկու անգամ անգամ Եգիպտոսի օլիմպիական հավաքականի հետ։ Եվրոպական բոլոր հավաքականները ուղղակի բոյկոտում են Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիա ցուցաբերած երկրի ֆուտբոլի ընտրանուն։ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումից հրաժարվել էր նույնիսկ Կամերունի ազգային թիմը։ Մասնավորապես, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը հունիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում պետք է ընկերական հանդիպում անցկացներ Կամերունի հավաքականի հետ։ Մայիսի վերջին սակայն Կամերունի կառավարությունը որոշեց թույլ չտալ ազգային թիմի ֆուտբոլիստներին մեկնել Մոսկվա։ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հունիսին՝ ազգային հավաքականների համար նախատեսված հանդիպումների օրերին այլևս մրցակից չգտավ։ Ռուսաստանի ազգային թիմը նույնիսկ ուսումնամարզական հավաքական չանցկացրեց։ Տևական բանակցություններից հետո ռուսներին այնուամենայնիվ հաջողվեց համոզել աֆրիկյան երկրի հավաքականին ստուգողական խաղ անցկացնել արդեն հոկտեմբերին։ Նշենք, որ եվրոպացի երկրպագուները բավական կոշտ, նույնիսկ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում այն հավաքականների հասցեին, որոնք պատրաստակամություն են հայտնում խաղալ Ռուսաստանի հետ։ Դեռևս փետրվարի 15-ին Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը Թեհրանում հանդիպում էր ունեցել իրանցի իր գործընկեր Սեյեդ Համիդ Սաջադի Խազավեի հետ, որի ընթացքում էլ ձեռք է բերվել ընկերական հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը։ Օրեր անց Իրանի հավաքականը կոշտ քննադատության արժանացավ թե ֆուտբոլասերների, և թե եվրոպական մամուլի կողմից։ Ավելի վաղ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը հրաժարվել էր նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենայում» ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։ Այս երկրի ֆուտբոլի միություն և Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էին ձեռք բերել նշված օրը ստուգողական մրցավեճն անցկացնելու։ Օրեր անց սակայն հերթական սկանդալն էր ծագել Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի շուրջ։ Մասնավորապես, Բոսնիա-Հերցեգովինայի միանգամից 5 առաջատար ֆուտբոլիստներ հայտարարել էին, որ չեն մեկնի Սանկտ Պետերբուրգ և չեն խաղա ռուսների դեմ։ Ինչևէ, 2024 թվականի Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա Ազգերի լիգայի C դիվիզիոնում։ Վիճակահանությանն ընդառաջ մեր ազգային թիմն ընդգրված է առաջին զամբյուղում։ Հայաստանի հավաքականին մրցակիցներ բաժին չեն կարող հասել Ռումինինա, Շվեդիան և Լյուսքեմբուրգը, որոնք ևս առաջին զամբյուղում են։ Երկրորդ զամբյուղում են Ադրբեջանը, Ֆարերյան Կղզիները, Բուլղարիան և Կոսովոն։ Հայտնի պատճառով մեր հավաքականը չի կարող միևնույն խմբում ընդգրկվել Ադրբեջանի հետ։ Երրորդ զամբյուղում ընդգրկված են Հյուսիսային Մակեդոնիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան և Կիպրոսը, իսկ 4-րդ զամբյուղում՝ Լիտվան, Լատվիան, Բելառուսը, Ջիբրալթարը և Էստոնիան։ Ազգերի լիգայում ենթախմբերի հաղթող և լավագույն արդյունք ցույց տված 4 հավաքականները հնարավորություն կստանան մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆին եթե հաջողության չհասնեն ընտրական մրցաշարում։ Ազգերի լիգայի 2024/2025 թթ խաղարկությունը նոր հնարավորություն է Հայաստանի հավաքականի համար պայքարելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Նշենք, որ աշխարհի գալիք առաջնությանը մասնակցելու է 48 հավաքական։ Եվրոպական գոտուց Մունդլաին կմասնակցեն 16 հավաքականներ։