Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը

Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը

«Կրասնորդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շարունակում է մնալ Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Հոկտեմբերի սկզբին մեր ֆուտբոլիստի արժեքն ավելացել էր ևս 3 միլիոն եվրոյով կազմելով 15 միլիոն եվրո։ Սեպերցյանի տրանսֆերային արժեքն արժեքը 3 միլիոն եվրոյով ավելացել էր նաև այս տարվա սկզբին հասնելով 12 միլիոն եվրոյի։ Ընդհանուր առմամբ 2 տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերը աճել է մոտ 19 անգամ։ Նշենք, որ հայ կիսապաշտպանն ամռանը ճանաչվել էր 2022/2023 թթ մրցաշրջանի Ռուաստանի լավագույն կիսապաշտպան։ Վերջին թարմացումից հետո ամենաթանակ հայաստանցի ֆուտբոլիստների հաշվարկում երկրորդ հայտնվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչ Նաիր Տիկնիզյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքն հոկտեմբեր իսկզբին կրկնապատկվել էր և կազմում է 5 միլիոն։ Փոխարենը 2 միլիոն եվրոյով նվազել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» թիմի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքը։ 5 միլիոն եվրոյով Սելարայանը եզրափակում է լավագույն եռյակը։ Փաստորեն, Սպերցյան-Տիկնիզյան-Սելարայան ամենաթանակ հայաստանցի ֆուտբոլիստների եռյակը կազմում է 25 միլիոն եվրո, որը մեր հավաքականի ընդհանուր տրանսֆերային արժեքի հիմնական մասն է։ Այս պահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը մոտ 35 միլիոն եվրո է։ Ինչևէ, 4-րդ հորիզոնականում է «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որի տրանսֆերային արժեքը 1․5 միլիոն եվրո է։ Նշենք, որ այս կիսապաշտպանը վերջին հանդիպումներում տեղ չի գտնում Հայաստանի հավաքալանի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հայտացուցակում։ Այս տարվա սկզբին ամենաթանակ ֆուտբոլիստների երրորդ հորիզոնականում էր Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում էր 2․2 միլիոն եվրո։ Ներկայում Բարսեղյանի տրանսֆերը կազմում է 1․2 միլիոն եվրո։ Նշեք, որ Բարսեղյանը տեղ չէր գտել նոյեմբերին տեղի ունեցած Ուելսի և Խորվաթիաի դեմ հանդիպումների հայտացուցակում։ 1․2 միլիոն եվրո է կազմում նաև Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի տրանսֆերային արժեքը։ Այս ֆուտբոլիստը դեռևս հրավեր չի ստացել Պետրակովից և նրան Հայաստանի հավաքականի անդամ համարելն այնքան էլ ճիշտ չի լինի։ Գալոյանն անցյալ տարի էր ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Նոյեմբերին նա նորամուտը նշել էր Հայաստանի ազգային թիմի կազմում՝ մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական հանդիպմանը։ 200 հազար եվրոյով ավելացել է լեհաստանի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանստերային արժեքը հասնելով 1․2 միլիոն եվրոյի։ Այս ցուցանիշով Բիչախչյանը Բարսեղյանի և Բայրամյանի հետ կիսում է 3-6-րդ հորիզոնականները։ Մեկ միլիոն է կազմում «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը։ Պետրակովը սեպտեմբերին տեղի ունեցած Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներից հետո Ադամյանին հավաքական չի հրավիրել։ Ինչևէ, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ամռանը պայմանագիր կնքած Հրանտ Լեոն-Ռանոսի տրանսֆերային արժեքը կազմում է մեկ միլիոն եվրո։Մեր հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն վերջին թարմացումից հետո նվազել է 200 հազար եվրոյով և հիմա կազում է 8 հազար եվրո է։ Ղազախական «Աստանայի» մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը նվազել է 100 հազար եվրոյով և կազմում է 900 հազար եվրո։ Հոկտեմբերին 400 հազար եվրոյով ավելացել էր Հայաստանի հավաքականի նորեկ «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերը և հիմա կազմում է 900 հազար եվրո։ 350 հազար եվրոյով էլ ավելացել էր մեր հավաքականի և Կազանի «Ռուբինի» հենակետային կիսապաշտպան Ուգոչուկվու Իվույի տրանսֆերը կազմելով է 700 հազար եվրո։ «Կրասնոդարի» մեկ այլ ներկայացուցիչ 19-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժքը գնահատված է 800 հազար եվրոյով։ Փաստորեն Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիւստների հնգյակում չկա գեթ մեկ պաշտպան։ Նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումներին միլիոն և ավել տրանսֆերային արժեք ունեցող միանգամից 4 ֆուտբոլիստներ չէին հրավիրվել ազգային թիմ։