Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում

Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլում 8 խաղում վաստակելով նույնքան միավոր խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Տարածաշրջանի կտրվածքով Հայաստանի հավաքականի արդյունքը նորմալ կարելի է համարել։ Հարևան երկրներից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեց թերևս Թուրքիան, որը Հայաստանի ազգային թիմի հետ ընգրկված էր նույն խմբում։ Հիշեցնենք, որ Երևանում 1։2 հաշվով պարտվելուց հետո, մեր ֆուտբոլիստները Էսքիշեհիրում հանդիպումն ավարտել էին ոչ-ոքի 1։1։ Վաստակելով 17 միավոր Թուրքիայի ազգային թիմը ենթախմբում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։ Ընտրական մրցաշարում 8 խաղում նույնքան միավոր է վաստակել նաև Վրաստանի ազգային թիմը, ևս զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ի տարբերություն Հայաստանի հավաքականի սակայն, վրացիները ավարտված մրցաշարում աչքի ընկան անկայուն ելույթով կրելով նաև գերխոշոր հաշվով պարտություն։ Մասնավորապես, սեպտեմբերի 8-ին հարևան երկրի հավաքականը Թբիլիսիում 1։7 հաշվով զիջել էր Իսպանիային։ Բացի Իսպանիայից վրացիների հետ միևնույն ենթախնբում էին ընդգրկյված Շոտլանդիայի, Նորվեգիայի և Կիպրոսի հավաքականները։ Վրաստանը 6 միավոր վաստակել էր Կիպրոսի հետ դիակայությունում և սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղացել Նորվեգիայի և Շոտլանդիայի հետ։ 8 խաղում վրացիները խփել են 12 և բաց թողել 18 գնդակ։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ազգային թիմը 8 խաղում խփել է 9 և բաց թողել 11 գնդակ։ Տարածաշրջանի երկրներից ամենացածր արդյունքը գրանցել է Ադրբեջանի հավաքականը, որը 8 խաղում վաստակել է 7 միավոր և խմբում զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։ Ադրբեջանցիները ընտրական մրցաշարում կրել են 5 պարտություն, որոնցից 3-ը խոշոր հաշվով։ Այս երկրի հավաքականի հետ միևնույն խմբում էին ընգրկված նաև Բելգիան, Ավստրիան, Շվեդիան և Էստոնիան։ Ադրբեջանցիները 4 միավոր են վաստակել Էստոնիայի հետ դիմակայութունում և Բաքվում 3։0 հաշվով հաղթել Շվեդիային։ 8 խաղում Ադրբեջանի ազգային թիմը խփել է 7 և բաց թողել 17 գնդակ։ Ընտրական փուլի ավարտից հետո Ադրբեջանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Փաստորեն, տարածաշրջանի կտրվածքով Հայաստանի հավաքականը ցույց է տվել 2-րդ արդյունքը զիջելով միայն Թուրքիային։ Նշենք սակայն, որ հարևան երկրների հավաքականից Եվրո-2024-ում հայտնվելու հնարավորություն դեռևս պահպանում է Վրաստանի ազգային թիմը։ Ազգերի լիգայում գրանցած բարձր արդյունքը հնարավորություն է տվել վրացիներին Եվրո-2024-ի ուղեգրի համար պայքարել փլեյ-օֆում, որը տեղի կունենա գալիք տարվա մարտին։ Մասնավորապես, ուղեգրի համար կիսաեզրափակիչ մրցավեճում վրացիները կմրցեն Լյուքսեմբուրգի հետ։ Այս զույգի հաղթողը եզրափակչում կպայքարի Հունաստան-Ղազախստան զույգի հաղթողի հետ։ Նախկին ԽՍՀՄ երկրներից Եվրո-2024-ի փլել-օֆֆում են նաև Ուկրաինայի և Ղազախստանի հավաքականները։ Ուկրաինացիները կիսաեզրափակչում կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի հետ¸իսկ եզրափակիչ դուրս գալու դեպքում կհանդիպեն Իսրայել-Իսլանդիա զույգի հաղթողի հետ։ Ինչևէ ավարտված ընտրական մրցաշարում բարձր արդյունքով աչքի ընկավ Ղազախստանի ազգային թիմը, որը մոտ էր անմիջապես Եվրո-2024-ում հայտնվելուն։ Այս հավաքականը 10 խաղում վաստակելով 18 միավոր խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Վերջին տուրում հյուրընկալվելիս Սլովենիային հաղթելու դեպքում ղազախները կզբաղեցնեին 2-րդ հորիզոնականը։ Լարտած պայքարում սակայն սլովենացիները առավելության հասան 2։1 հաշվով և իրենք հայտնվեցին 2-րդ հորիզոնականում։ Այս խմբի հաղթող դարձավ Դանիայի ազգային հավաքականը։ Ղազախների հետ միևնույն խբում ընդգրկված էին նաև Ֆինլանդիայի, Հյուսիային Իռլանդիայի և Սան Մարինոյի հավաքականները։ Նշենք, որ ընտրական մրցաշարում Ղազախստանի հավաքականին հաջողվեց հաղթել բոլոր մրցակիցներին բացառությամբ Սլովենիայի։ Վերջինս Ղազախստանում կայացած մրցավեճում ևս հաղթել էր նույն 2։1 հաշվով։