Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին

Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուելսի դեմ խաղին։ Հիշեցնենք, որ այս թիմերի միջև հունիսին Քարդիֆում կայանցած մրցավեճն ավարտվել էր մեր հավաքականի տպավորիչ հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Առաջիկա հանդիպմանը մեր ազգային թիմը ըստ էության կներկայանա օպտիմալ կազմով, առանց կորուստների։ Հավաքականի ճամբարում չեն Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը, Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջիններս ուղղակի տեղ չեն գտել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ցուցակում։ Ներկայում անդրադառնանք մեր մրցակցին՝ Ուելսին, փորձելով հասկանալ ինչ է իրենից ներկայացնում այս հավաքականը։ 6 խաղից հետո Ուելսի հավաքականը 10 միավորով երկրորդն է խմբում։ Մեկնարկային խաղում Ուելսը հյուրընկալվելիս ոչ-ոքի 1։1 էր խաղացել խմբի ֆավորիտ Խորվաթիայի հետ, որին սեփական հարկի տակ արդեն հոկտեմբերին հաղթել էր 2։1 հաշվով։ Նույնքան միավոր ունի նաև երրորդ տեղում գտնվող Խորվաթիան, որը լրացուցիչ ցուցանիշներով զիջում է բրիտանական հավաքականին։ Ոելսի հավաքականը երկու անգամ հաղթել է նաև Լատվիային և պարտություն կրեց Հայաստանից և Թուրքիայից։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ուելսն այս պահին 28-րդն է, մինչ դեռ Հայաստանի հավաքականը 95-րդ տեղում է։ Ըստ Տրանսֆերմարկետի այս հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարն այս պահին 191 միլիոն եվրո է։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը մոտ 35 միլիոն եվրո է։ Ուելսի հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստը անգիական «Նոթինգեմի» կիսապաշտպան Բրենան Ջոնսոնն է, որի տրանսֆերը կազմում է 48 միլիոն եվրո։ Փաստորեն, միայն Ջոնսոնի տրանսֆերային արժքը գերազանցում է Հայաստանի հավաքականի տրանսֆերային ընդհանուր արժեքը։ Հայաստանի հավաքականի ամենաթանկ խաղացողը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Վերջինիս տրանսֆերը գնահատված է 15 միլիոն եվրոյով։ Ուելսի հայտացուցակում միանգամից 17 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրով։ Մեր հավաքականում միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 6 ֆուտոլիստներ կան։ Նշենք, որ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստների մոտ 80 տոկոսը ներկայացնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերը։ Նախորդ տարի կայացած աշխարհի առաջնությունից հետո Ուելսի հավաքականին հրաժեշտ տվեց լեգենդար Գարեթ Բեյլը։ Մեկ այլ հանրահայտ ֆուտբոլիստ Աարոն Ռեմսին չի հրավիրվել է Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը։ Ռեմսին, որը նաև թիմի ավագն էր ներկայում ելույթ է ունենում «Քարդիֆ Սիթիում»։ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջը աշխարհի առաջնությունից հետո սերնդափոխության գործընթաց է սկսել։ Ըստ Տրանսֆերմարկետի Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ Ուելսը լուրջ կորուստ ունի։ Մասնավորապես վնասվածք է ստացել հավաքականի ավագ Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Բեն Դևիսը։ Վսրջինիս տրանսֆերային արժեքը կազմում 15 միլիոն եվրո և դասվում է ամենաթանակ ֆուտբոլիստների շարքում։ Նշենք, որ Մրցաշարային տեսանկյունից այս հանդիպումը վճռորոշ է երկու հավաքականների համար։ Ուստի առաջիկա մրցավեճը կարելի է անվանել մահվան խաղ։ Հաղթնակի դեպքում երկու հավաքականներն էլ վերջին խաղից առաջ հնարավորություն կպահպանեն Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու։ Հոկտեմբերին ենթախմբի ֆավորիտ Խորվաթիայի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն էր կրել խառնելով խաղաքարտերը։ Հոկտեմբերի 12-ին սեփական հարկի տակ 0։1 հաշվով Թուրքիային զիջելուց հետո աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը երեկ Քարդիֆում 1։2 հաշվով պարտվեց նաև նույն Ուելսին։ Խորվաթիայի ձախողումից օգտվելով՝ Թուրքիայի ազգային թիմը սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթելով Լատվիային՝ վաստակեց 16 միավոր և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ նվաճեց Եվրո-2024-ի փուլի ուղեգիր։ Առաջիկա օրերին երկրորդ ուղեգրի համար պայքարը ընթանալու է Ուելսի, Խորվաթիայի և Հայաստանի հավաքականների միջև։