Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր

Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր

Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց նախապատրաստվել Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին մեր ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է Ուելսի, իսկ երեք օր անց Զագրեբում՝ խորվաթների հետ։ Թեև ընտրական փուլի վերջին խաղում մեր հավաքականը Ռիգայում զիջեց Լատվիային, այնուամենայնիվ առաջիկա խաղի շուրջ կա որոշակի ինտրիգ։ Մասնավորապես Ալեքսանդր Պետրակովի թիմը կարող է հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում։ Փորձենք հասկանալ թե ինչպես։ Հոկտեմբերին տեղի ունեցած նտրական փուլի վերջին երկու հանդիպումներում Խորվաթիայի հավաքականը անսպասելիորեն նույքան պատրություն էր կրել։ Հոկտեմբերի 12-ին սեփական հարկի տակ 0։1 հաշվով Թուրքիային զիջելուց հետո աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը Քարդիֆում 1։2 հաշվով պարտվել էր նաև Ուելսին։ Խորվաթիայի ձախողումից օգտվելով՝ Թուրքիայի ազգային թիմը սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթելով Լատվիային՝ վաստակել էր 16 միավոր և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ նվաճեց Եվրո-2024-ի փուլի ուղեգիր։ Ուստի առաջիկա օրերին երկրորդ ուղեգրի համար պաքայրը ընթանալու է Ուելսի, Խորվաթիայի և Հայաստանի հավաքականների միջև։ Եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար Հայաստանի հավաքականին նոյեմբերի 18-ին անհրաժեշտ է հաղթել Ուելսին։ Այդ դեպքում մենք կշրջանցեցնք բրիտանական հավաքականին և կհանտվենք երրորդ հորիզոնականում։ Երկրորդ հորիզոնականում հայտնվելու համար մեզ անհրաժեշտ կլինի 3 միավոր վաստակել նաև նոյեմբերի 21-ին Զագրեբում կայանալիք Խորվաթիայի դեմ մրցավեճում։ Խորվաթները իրենց հերթին նոյեմբերի 18-ին Ռիգայում մրցելու են Լատվիայի հետ և հավանականությունը մեծ է, որ կհաղթեն։ Չմոռանանք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջել էր խորվաթներին։ Ուստի, այս հավաքականին շրջանցելու և երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար մեզ վերջին խաղում անհրաժեշտ կլինի հաղթել երկու գնդակի տարբերությամբ։ Ըստ Եվրո-2024-ի կանոնակարգի հավասար միավորների դեպքում առաջին հերթին հաշվի է առնվում անձնական հանդիպումներում գրանցված արդյունքը, այնուհետև խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը։ Այս պահին Հայաստանի հավաքականը խփել է 8 և բաց թողել 9 գնդակ։ Խորվաթները խփել են 10 և բաց թողել 4 գնդակ։ Այսինքն, մենք որևէ հնարարավորություն չունենք Խորվաթիային շրջանցել երկրորդ ցուցանիշով։ Կարճ ասած, Խորվաթիայի անակնկալ պարտության արդյունքում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու բանալին կրկին Հայաստանի հավաքականի ձեռքում է։ Այս պահին առաջին հորիզոնականում է Թուրքիան, որը 7 խաղում վաստակել է 16 միավոր։ Երկրորդ հորիզոնականում գտնվող Ուելսը 6 խաղում վաստակել է 10 միավոր։ 6 Խաղից հետո 10 միավոր ունի նաև Խորվաթիան, որը Ուելսին զիջում է անձնական հանդիպումների հաշվարկում։ Այս հավաքականների միջև Զագրեբում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի 1։1 հաշվով։ 4-րդ հորիզոնականում գտնվում է Հայաստանի ազգային թիմը, որը 6 խաղում վաստակել է 7 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան ունի 3 միավոր։ Ինչ խոսք, Հայաստանի հավաքականի երկրորդ տեղում հայտնվելն այնքան էլ իրատեսական չէ, բայց․․․։ Ուելսի հավաքականին հաղթել ենք հյուրընկալվելիս՝ 4։2 հաշվով։ Երևանում հաղթելու դեպքում, ըստ էության, պայքարից դուրս կմղենք այս թիմին։ Ուստի նոյեմբերի 18-ի խաղը փորքիկ եզրափակչի արժեք կունենա թե Հայաստանի և թե Ուելսի համար։ Հաշվի առնելով Երևանում տեղի ունեցած մրցավեճը քիչ հավանական է թվում Ալեքսանդր Պետրակովի թիմի երկու գնդակի տարբերությամբ հաղթանակը Զագրեբում, բայց ինչպես ընդունված է ասել՝ գնդակը կլոր է։ Կարելի է ֆանտաստիկայի ժանրից համարել Խորվաթիայի երկու անընդմեջ պարտությունը կարգով զգալի թույլ հավաքականների դեմ պայքարում։ Լատվիայի դեմ միավորներ կորցնելու պարագայում Հայաստանի հավաքականին վերջին խաղում անհրաժեշտ կլինի ուղղակի հաղթել։ Ենթախմբում ստեղծված իրավիճակը իսկապես հետաքրքիր է։ Հուսով ենք, որ Եվրո-2024-ում հայտնվելու հեռանկարը մոտիվացիա կհաղորդի Հայաստանի հավաքականին և մերոնք կպայքարեն մինչև վերջ։