Արոնյանի անկումը ԱՄՆ-ի դրոշի ներքո․ Նոր սուպերգրոսմայստեր հայկական շախմատում

Արոնյանի անկումը ԱՄՆ-ի դրոշի ներքո․ Նոր սուպերգրոսմայստեր հայկական շախմատում

Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ցած գլորվել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում։ Նախորդ ամսվա համեմատ Արոնյանի վարկանիշը նվազել է ևս 17․5-ով։ Այս պահին Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 2727 գործակով գտնվում է միայն 23-րդ հորիզոնականում։ Մոտ երեք տարի առաջ Արոնյանը հայտարարեց Հայաստանի հավաքականից հեռանալու և ԱՄՆ-ի դրոշի ներքո ելույթ ունենալու մասին։ Արդեն 2021 թվականի դեկտեմբերից Արոնյանը պաշտոնապես սկսեց ներկայացնել ԱՄՆ-ը։ Որպես Հայաստանը լքելու հիմնական պատճառ Արոնյանը նշել էր ՀՀ իշխանությունների ոչ այնքան լավ վերաբերմունքն իր նկատմամբ։ «Երբ զգում ես, որ քեզ չեն հարգում, ուրեմ քեզ հետ հույսեր չեն կապում։ Խոսքը երկրի ղեկավարության մասին է։ Ես նրանց հետ խնդիր չունեմ։ Ես գիտեմ ով եմ շախմատում ու գիտակցում եմ, որ եթե ուզում եմ հաջողությունների հասնեմ պետք է տեղափոխվեմ այնպիսի երկիր որտեղ ավելի հանգիստ կլինի»,- «Կերպարից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Արոնյանը։ Արդեն տևական ժամանակ Լևոն Արոնյանը բնակվում է «հանգիստ» երկրում։ Թվում էր թե ԱՄն տեղեփոխվելով և թոթափելով լարվածությունը հայտնի գրոսմայստերը նոր բարձունքներ կնվաճի և կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսին։ Իրականում ինչ տեղի ունեցավ Հայաստանից հեռանալուց հետո։ Բավական թույլ և անկայուն ելույթներից հետո Արոնյանի անհատական գործակիցը կտրուկ անկում ապրեց։ Նման մակարդակի շախմատիստի համար սա ուղղակի ձախողում է։ Ինչի հասավ Արոնյանը Հայաստանից հեռանալուց հետո։ Փաշինյանն ու ՀՀ կառավարությո՞ւնն էին խանգարում նրան բարձր հաջողությունների հասնել Հայաստանի դրոշի ներքո։ Այսօր Արոնյանը հեռու է Փաշինյանից և ՀՀ իշխանություններից, և․․․։ Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են։ «Հայաստանում շախմատ կա։ Շատ են երիտասարդ տաղանդավոր շախմատիստները, որոնք սակայն աջակցություն չեն ստանում։ Այնուամենայնիվ, դժվար է ստեղծել այնպիսի պայմաններ որ նրանք շախմատ չխաղան։ Ես շատը գնացել եմ նրա համար, որ շախմատը Հայաստանում մնա։ Ես ֆինանսապես շատ ապահով մարդ եմ և ինձ շատ բան պետք չէ։ Շատ երկրներում պարապմունքների և մի տեղ գնալու ծախսերը պետության համար խնդիր չէ։ Մեր եկրում մինչև հեղափոխությունը դա պետությունն էր անում։ Հեղափոխությունից հետո դա իներցիայով մեկ տարի շարունակվեց։ Հետո ասեցին խոսենք ապագայի մասին։ Ես խախտելով պլաններս առավոտյան գնացի հանդիպման։ Այնտեղ ասացին, որ արի վաղը խոսենք։ Մտածեցի լավ, եկա հաջորդ օրը, և ինձ այս անգամ էլ ասեցին, կխոսենք հաջորդ շաբաթ։ Երբ փոխում ես քո պլանները և նման վերաբերմունքի ես արժանանում հասկանում ես, որ դրանք քեզ ուղղված մեսիջներ են։ Այսինքն քեզ հասկացնում են, որ այպես է լինելու։ Ես իմ կյանքում որևէ մեկից չեմ նեղացել, բայց երբ ցանկանում ես աշխատել հասնել ,մաքսիմումին ու քեզ հասկացնում են, որ քո արածներն անիմաստ է․․․։ Այս ամենը նեղելու է քեզ և ես լարվելու եմ։ Իսկ լարվածության պայմաններում աշխատելը օգուտ չի բերի»,- հեռանալուց հետո նշել էր Արոնյանը։ Վերջինիս խաղամակարդակի անկման ֆոնին հայկական շախմատում կարծես ի հայտ է գալիս նոր առաջատար։ Խոսքը 23-ամյա Հայկ Մարտիրոսյանի մասին է։ Այսօր հրապարակված ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Մարտիրոսյանը առաջադիմել է ևս 6 հորիզոնականով և 2708 գործակով զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը։ Նույն ոգով շարունակելու դեպքում Մարտիրոսյանը մոտ ապագայում կշրջանցի Արոնյանին և կհայտնվի աշխարհի 20 ուժեղագույն գրոմսյաստերների շարքում։ Հայկ Մարտիրոսյանը համալրել է հայ սուպերգրոսմայստերների ցուցակը, նա հաղթահարել է 2700 վարկանիշի շեմը։ Նման հայտարարություն վերջերս տարածել էր Հայաստանի շախմատի ֆեդերացիան: «Նրա վարկանիշն այժմ 2710 է: Հայկն այս արդյունքին է հասել Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի շրջանակներում, որտեղ 4 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ 5-րդ խաղափուլում ոչ-ոքի է խաղացել աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ»,– ասված էր հաղորդագրությունում։ Մարտիրոսյանի վերելքն իսկապես տպավորիչ է։ Ինչևէ ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում Հայաստանը ներկայացնող գրոմայստերներից Գաբրիել Սարգսյանը` 48-րդն է, Հրանտ Մելքումյանը` 94-րդը, իսկ Կարեն Գրիգորյանը` 97-րդը: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 64-րդը, Աննա Սարգսյանը` 83-րդը, Մարիամ Մկրտչյանը` 100-րդը: