Հայաստանի հավաքականի արժեքն այսօր․ Որքան ենք զիջում Վրաստանին

Հայաստանի հավաքականի արժեքն այսօր․ Որքան ենք զիջում Վրաստանին

Տրանսֆերմարկետ պարբերականի վերջին թարմացումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 36 միլիոն եվրո։ Նախորդ տարվա համեմատ մեր ազգային թիմի ընդհանուր արժեքը զգալի աճել է։ Դա պայմանավորված է որոշ խաղացողների տրանսֆերային արժեքների բարձրանելով։ Այս ամսվա սկզբին «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերն ավելացավ ևս 3 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 15 միլիոն եվրո։ Սպերցյանն այս պահին Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Ի դեպ, 2021 թվականի մարտին երբ Սպերցյանը միացավ մեր հավաքականի նրա տրանսֆերային արեժքն ընդամենը 800 հազար եվրո էր։ Սպերցյանը գտնվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ըստ ամենայնի հաջորդ մրցաշրջանում Սպերցյանին կտեսնենք եվրոպական հեղինակավոր թիմերից մեկում։ Չմոռանանք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կրասնորդարի» կիսապաշտպանը ճանաչվել էր Հաայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ իսկ այս տարվա ամռանը՝ Ռուսաստանի լավագույն կիսապաշտպան։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է 4 գնդակ։ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկինզյանի տրանսֆերային արժեք էլ կրկնապատկել է և հիմա կազմում է 5 միլիոն եվրո։ Տրանսֆերային ընդհանուր արժեքի ավելանալուն նպաստեց նաև «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի գալուստը։ Այս խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 900 հազար եվրո։ Մինչ Սպերցյանի կտրուկ վերելքը հայաստանցի ամենթանկ ֆուտբոլիստեր էին «Ինտերը» ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը և Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինս հանդիսանում էր Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Այս պահին Սելարայանի տրանսֆերը կազմում է 7, իսկ Մխիթարյանի տրանսֆերը՝ 6 միլիոն եվրո։ Ինչևէ ,«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, տրանսֆերային արժեքը այս պահին 1․5 միլիոն։ Նշենք, որ այս կիսապաշտպանը վերջին շրջանում տեղ չի գտնում Հայաստանի հավաքալանի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հայտացուցակում։ Այս տարվա սկզբին ամենաթանակ ֆուտբոլիստների երրորդ հորիզոնականում էր Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում էր 2․2 միլիոն եվրո։ Վերջին շրջանում Բարսեղյանի տրանսֆերը նվազեց միանգամից 1 միլիոն եվրոյով և կազմում է 1․2 միլիոն եվրո։ Մեկ միլիոն է կազմում «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ ամռանը պայմանագիր կնքած Հրանտ Լեոն-Ռանոսի տրանսֆերային արժեքը կազմում է մեկ միլիոն եվրո։ Նույնքան է նաև «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ի տրանսֆերային արժեքը։ Մեր հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն ևս մեկ միլիոն եվրո է։ Այսպիսով հոկտեմբերին Լատվիայի դեմ հանդիպմանը հրավիրվածների շարքում ունեինք մեկ միլիոն եվրո եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող 7 ֆուտբոլիստներ։ Միլիոն եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող հավաքականի 3 թեկնածուներ էլ տեղ չէին գտել Պետրակովի ցուցակում։ Նշենք որ տրանսֆերային ընդհանուր արժեքով Հայաստանի հավաքականը համեստ դիրքում է տարածաշրջանում։ Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանի ազգային հավաքականի առաջատար Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը 85 միլիոն եվրո է։ Այսինքն, միայն Կվարացխելիայի տրանսֆերային մոտ 3 անգամ ավելի է Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարից։ Նշենք նաև, որ նախորդ ամսվա համեմատ Կվարացխելիայի տրանսֆերը ավելացել է ևս 25 միլիոն եվրոյով։ Վրաստանի ազգային հավաքականի և իսպանական «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի տրանսֆերային արժեքն էլ կազմում 30 միլիոն եվրո։ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 153 միլիոն եվրո է։