Սպերցյանին համեմատում եմ «Բարսելոնայի» աստղերի և հորդորում մնալ Ռուսաստանում

Սպերցյանին համեմատում եմ «Բարսելոնայի» աստղերի և հորդորում մնալ Ռուսաստանում

Երևանի «Ալաշկերտի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով Հայաստանի ազգային հավաքականի Էդուարդ Սպերցյանը խաղային որաներով չի զիջում «Բարսելոնայի» առաջատար կիսապաշտպաններին։ «Սպերցյանն այժմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Կարծում եմ՝ նա դասվում է թոփ երեք խաղացողների մեջ։ Նախորդ տարի մի քանի անգամ առիթ եմ ունեցել մեկնաբանել «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղերը։ Ուշադրությամբ հետևում էի Պեդրիի և Գավիի խաղին ու ակամայից ինձ բռնեցի այն մտքի վրա, որ Սպերցյանն ամենևին չի զիջում այդ ֆուտբոլիստներին։ Այսօր «Կրասնոդարն» առաջին տեղում է և պայքարում է չեմպիոնության համար։ Իմ կարծիքով այս պահին պետք չէ մտածել հեռանալու մասին։ Պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը և դառնալ չեմպիոն»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է հայազգի մասնագետը։ Այն, որ Սպերցյանը վերջին շրջանում էական վերելք է գրանցել կարծում ենք ակնհայտ է։ Միևնույն ժամանակ Գրիգորյանը մեր ֆուտբոլիստին համեմատելով Պերդիի և Գավիի հետ ըստ էության նրան հորդորում է չհեռանալ Ռուսաստանից։ Սպերցյանը մեկ անգամ չէ հայտարարել կարիերան Եվրոպայում շարունակելու մտադրության մասին։ Սա միանգամայն ճիշտ մոտեցում է քանզի ռուսական լիգան ճանհճացման շրջանում է։ Ռուսական թիմերը զրկված են եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից ինչը լուրջ խոչընդոտ է ֆուտբոլիստների առաջխաղացման համար։ Այս համետեքստում Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքը մեղմ ասած անհասկանալի է։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսի» և Հռոմի «Լացիոյի» ներկայացուցիչները ներկա են գտնվել հոկտեմբերի 12-ին Ռիգայում տեղի ունեցած Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան հանդիպմանը։ Մասնավորապես թուրինյան ակումբի ներկայացուցիչները հետևել էին «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի, իսկ «Լացիոյի» սկաուտները Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղին։ Ըստ «Sport-Express» պարբերականի 23-ամյա Սպերցյանի խաղը դիտելու համար Ռիգա էին ժամանել գերմանական ակումբի ներկայացուցիչներ, իսկ 24-ամյա Թիկնիզյանի գործողություններին հետևել են նաև Իտալիայի Ա Սերիայի մրցաշարայյին աղյուսակի երկրորդ հատվածում գտնվող թիմերից մեկի սկաուտները։ Լատվիայի դեմ խաղին թե Սպերցյանը, թե Տիկնիզյանը մասնակցել էին առանց փոխարինման։ Ռուսաստանի ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը 14 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Նաիր Թիկնիզյանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 4 գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում։ Տրանսֆերմարկետ պարբերականի վերջին թարմացումից հետո Սպերցյանի տրանսֆեային արժեքն ավելացել էր ևս 3 միլիոն եվրոյով և կազմում է 15 միլիոն եվրո։ Այս տարվ սկզբին Սեպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել էր 3 միլիոն եվրոյով կազմելով 12 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին Սպերցյանի տրանսֆերային արժեքը ընդամենը 800 հազար եվրո էր։ 2 տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերը աճել է մոտ 19 անգամ ինչը փայլուն ցուցանիշ է։ Այս պահին Սպերցյանը հանդիսանում է հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սպերցյանը Ամստերդամի «Այաքս» տեղափոխվելուն, սակայն գործարքը ձախողվեց։ «Այաքսի» մարզական տնօրենը ցանկանում էր ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, սակայն ակումբի խորհրդի ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել այդ տրանսֆերին։ Խորհդրի անդամների համոզմամբ «Կրասնոդարը» գործարքի համար պահանջել էր չափազանց մեծ գումար։ Մասնավորապես, «Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի համար պահանջում էր 15 միլիոն եվրո, մինչդեռ Ամստերդամի թիմը պատրաստ էր վճարել 12 միլիոն։ Ստացվում է, որ ամռանը ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի համար պահանջել էր միանգամայն խելամիտ ֆինանսական փոխհատուցում։ Հունիսի վերջին տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի խաղարկության գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիում»։ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև այլ թիմեր։