Պատմական․ Սպերցյանը կգերազանցի՞ Մխիթարյանին

Պատմական․ Սպերցյանը կգերազանցի՞ Մխիթարյանին

Transfermarkt պարբերականի վարկածով՝ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ անկախ Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Վերջինիս տրանսֆերային գինն ամենաբարձրը եղել է 2016 թվականի մարտի 1-ին, երբ մեր կիսապաշտպանը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ ժամանակ Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում էր 37 միլիոն եվրո։ Պատմական հաշվարկի երկրորդ հորիզոնականում հայտնվել «Կրադնոդարի» կիսապաշտպան էդուարդ Սպերցյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը ավելացել է ևս 3 միլիոն եվրոյով հասնելով 15 միլիոնի։ Սպերցյանն այս պահին Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Ի դեպ, 2021 թվականի մարտին երբ Սպերցյանը միացավ մեր հավաքականի նրա տրանսֆերային արեժքն ընդամենը 800 հազար եվրո էր։ Այս դինամիկայով աճելու պարագայում հավանական է, որ առաջիկա տարիներին Սպերցյանը տրանսֆերային արժեքով գերազանցի Մխիթարյանի ցուցանիշը դառնալով բոլոր ժամանակների հայաստանցի ամենաթանակ ֆուտբոլիստը։ Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքն այս պահին 7 միլիոն եվրո է։ Հենրիխ Մխիթարյանի ներկայիս տրանսֆերային արժեը գնահատված է ընդամենը 6 միլիոն եվրոյով։ Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը 2014-ի մարտի 3-ին կազմել է 10 միլիոն եվրո: «Սպարտակում» Մովսիսյանի ակումբակից Արաս Օզբիլիսի տրանսֆերային գինը 2014-ի մարտի 3-ին եղել է 7 միլիոն եվրո: Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Հենրիխ-Յուրա-Արաս եռյակը ամենաթանկն է եղել Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ։ Եթե գումարենք նրանց առավելագույն տրանսֆերային արժեքները, ապա կստացվի, որ ժամանակին Հայաստանի ազգային հավաքականն ունեցել է 54 միլիոնանոց եռյակ։ Ինչևէ այս պահին ամենաթանակ ֆուտբոլիստների պատմական հաշվարկում Օզբիլիսին հաջորդում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկինզյանը։ Այս ամսվա սկզբին նրա տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է կազմելով 5 միլիոլ եվրո։ Անցյալ տարվա ամռանը գերմանական «Քյոլն» տեղափոխված հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերը 2020 թվականի մարտին գնահատվել է 5 միլիոն եվրո։ Այդ ժամանակ նա ելույթ էր ունենում գերմանական մեկ այլ ակումբում՝ «Հոֆենհայմում»։ Հիմա Ադամյանի տրանսֆերը գնահատված է ընդամենը մեկ միլիոն։ 2009 թվականի հունիսին Հայաստանի հավաքականի հարձակվող Արտավազդ Քարակյանի տրանսֆերը ռումինական «Տիմիշոարա» թիմում գնահատվել է 3.3 միլիոն եվրո։ Մարկոս Պիզելիի տրանսֆերային արժեքի ամենաբարձր ցուցանիշը՝ 3 միլիոն եվրո, գրանցվել է 2013 թվականի հունիսին, երբ նա ելույթ էր ունենում Կրասնոդարի «Կուբանում»։ 2021 թվականին 3 միլիոն եվրո էր կազմում «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը։ Այսօր սակայն Բայրամյանի տրանսֆերը 1․5 միլիոն եվրո է։ Սլովակիայի «Սլովանի» ներկայացուցիչ Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքն անցյալ 2․5 միլիոն եվրո է կազմել։ Ներկայում Բարսեղյանի տրանսֆերը կազմում է 1․2 միլիոն։ Ամենաթանակ ֆուտբոլիստների շարքում բացի Մարկոս Պիզելիից տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունեցած մեկ այլ օտարերկրացի ֆուտբոլիստ։ Մասնավորապես, կամերունցի դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեի տրանսֆերային արժեքը 2010 թվականի դեկտեմբերին կազմել է 2.7 միլիոն եվրո։ Այդ ժամանակ Բետեն հանդես էր գալիս ՊՍԺ-ում։ Վրացական «Թելավիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի տրանսֆերը 2015 թվականին «Ուֆա» ակումբում խաղալու ժամանակ կազմել է 2․5 միլիոն եվրո։ Մեր հավաքականի երբեմնի լավագույն խաղացողներից մեկը՝ Արթուր Պետրոսյանի տրանսֆերը 2004 թվականին 1.5 միլիոն եվրո է կազմել։ Արտենգինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արեժքն էլ 2021 թվականի հոկտեմբերին եղել է 2 միլիոն եվրո։ Տրանսֆերմարկետ պարբերականի վերջին թարմացումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային պոտենցիալը կազմում է մոտ 38 միլիոն եվրո։