Աննախադեպ․ ՀՖՖ-ի մոգական ուժը․․․

Աննախադեպ․ ՀՖՖ-ի մոգական ուժը․․․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախօրեին հանես եկավ հայտարարությամբ փորձելով հիմնավորել նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ուելս հանդիպման տոսմերի գների բարձրացման որոշումը։ Տոմսերի գների բարձրացումը զայրույթի լայն ալիք է բարձրացրել երկրպագուների շրջանում։ Հատկանշական է նաև, որ ՀՖՖ-ն նման քայլի գնաց մեր ազգային թիմի անհաջող ելույթների ֆոնին։ Առանձնացնեք ՀՖՖ-ի հայտարարության հիմնական շեշտադրումները։ «Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումից 2 ամիս առաջ ՀՖՖ-ն սկսեց այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, որն ուղեկցվեց անակնկալ դրսեւորումներով: Նախ տոմսերը վաճառվեցին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո դրանց մի մասը հայտնվեց սև շուկայում և վերավաճառվեց շատ ավելի թանկ գներով: Տեխնիկական խնդիրներ առաջացան նաև բուն վաճառքի հետ կապված. մեծ թվով իրական երկրպագուներ մնացին առանց տոմսի: Այս ամենը ստիպեց ՀՖՖ-ին վերանայել մոտեցումը և ձեռնարկել ստեղծված վիճակից դուրս գալու քայլեր: Ուելսի հետ առաջիկա խաղի համար սահմանվել են տոմսերի նոր գներ, որոնք պիտակվել են որպես «թանկացած» տոմսեր, թեև իրականում դրանք թանկացել են մասամբ: Հաշվի առնելով, որ Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, իսկ վաճառքն ընթացել է բնականոն հունով, կարելի է վստահաբար պնդել, որ գնային նոր քաղաքականությունն արդարացված է և, ամենայն հավանականությամբ, կիրառելի է լինելու նաև ազգային հավաքականի հաջորդ հանդիպումների համար: ՀՖՖ-ն սև շուկայում հայտնված տոմսերի հետ կապված գործողություն իրականացնելու որևէ լիազորություն չունի, բայց կարծում ենք, որ գնային նոր քաղաքականությամբ հնարավոր եղավ առնվազն նպաստել այս արատավոր երևույթի նվազեցմանը, ինչի մասին վկայում է սև շուկայում վաճառվող տոմսերի վերաբերյալ հայտարարությունների քանակի կտրուկ նվազեցումը:Իհարկե, դժգոհողների թվում են նաև իրական ֆուտբոլասերներ: Վստահեցնում ենք, որ տոմսային այս քաղաքականությունից չի տուժելու ոչ մի իրական ֆուտբոլասեր՝ հաշվի առնելով, որ ամենից արագ սպառվել են ամենաթանկ տոմսերը, իսկ 1000 դրամանոց տոմսերը, հոկտեմբերի 19-ի դրությամբ, դեռևս առկա էին վաճառքում»։ Փաստորեն, ՀՖՖ-ն գների բարձրացման որպես հիմնական պատճառ է ներկայացրել պայքարը սև շուկայի և վերավաճառողների դեմ։ Պայքարի այս ձևը կարելի է համարել աննախադեպ։ Խիստ մհահոգված լինելով, որ իրական երկրագուները տուժում են սև շուկայի գոյությունից ՀՖՖ-ի ղեկավարությունը որոշեց ծանր հարված հասցնել այսպես կոչված սպեկուլյանտներին։ Այս համատեքստում խիստ կարևոր մի արձանագրում․ Պրազվում է, որ ՀՖՖ-ն օժված է ըստ էության մոգական ուժով։ Մասնավորապես, նրանց հաջողվում է տարբերել իրական երկրպագուներից ոչ իրականներից։ Այս տրամաբանությամբ Խորվաթիայի դեմ խաղին ներկա են գտնվել մեծ թվով ոչ իրական երկրպագուներ։ ՀՖՖ-ի այս հատկությանը կարող են նախանձել նույնիսկ հատուկ ծառայությունները։ Ընդունենք, որ տասնյակ հազարավոր մարդկանց տարբերելն ամենևին էլ հեշտ գործ չէ։ Անդրադառնանք նաև թանկ տոմսերի արագ սպառվելուն և էժան տոմսերի առակայությանը։ «Առաջին լրատվական»-ը հետևելով տոմսերի սպառնման ընթացքին ստացավ այսպիսի պատկեր։ Մինչև տոմսերի թանկացումը ամենաարագը սպառվում էին արևելյան տրիբունայի տոմսերը։ Այս տրիբունայում սովորաբար լինում էին ավելի ակտիվ՝ այսպես ասած իսկական երկրպագուները։ Լուսանկարներում երեւում է, որ այսօրվա դրությամբ 12․000 դրամ արժողության արևելյան տրիբունաներում կան բազմաթիվ չվաճառված տոսմեր։ Մինչդեռ հյուսիսային և հարավային տրիբունաների էժան տոսմերը վաճառվել էին դեռևս 2 օր առաջ։ Հուսով ենք, որ ՀՖՖ-ի հիշատակած իրական երկրպագուները իրենց երախտապարտությունը կհայտնեն տոմսերը թանկացնելու համար։ Այս տրամաբանության և սկզբունքով առաջորդվելով եկող տարի տոսմերը կարելի է վաճառել ասենք 50․000 դրամով։ Այս դեպքում սև շուկան ուղղակի կոչնչացվի և ստադիոն կայցելեն միայն ու միայն իրական երկրպագուները։ Պայքարի այս աննախադեպ մեթոդը կարող է գործի դրվել եվոպական քաղաքակիրթ երկրներում։ Այդ երկրներում հավանաբար չէին «ֆայմել», որ սև շուկան ոչնչացնելու ամենաարդյունավետ եղանակը տոսմերը թանկացնելն է։