Արտոնյալներ Հայաստանի հավաքականում․ Ինչո՞ւ են լռում Պետրակովն ու ՀՖՖ-ն

Արտոնյալներ Հայաստանի հավաքականում․ Ինչո՞ւ են լռում Պետրակովն ու ՀՖՖ-ն

«Մեր հավաքականի համար ստուգողական, ընկերական խաղ չկա։ Երբ հագնում ենք Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, մեզ համար ցանկացած խաղ կարևոր է։ Վաղը պաշտոնական խաղ է մեզ համար։ Պետք է հարյուր տոկոսով նվիրվենք։ Առաջին հերթին վերականգնվենք մենք մեր, երկրպագուների, մեր ժողովրդի աչքերում, իսկ վաղվա խաղից հետո պատրաստվենք նոյեմբերի 18-ին։ Փոքր շանս կա, բայց քանի դեռ մեր սրտերում ապրում է հույսը, պետք է մինչև վերջ հավատանք դրան։ Դրա համար էլ վաղվա խաղին վերաբերվում ենք որպես պաշտոնականի»,- Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ընկերական հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Վերջինիս այն դիտարկումը, որ մեր ազգային թիմի համար ընկերական հանդիպումներ գոյություն չունեն կարելի է համարել աքսյոմա։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի նպատական ու երազանքը պետք լինի կրել իր պետության թիմի մարզաշապիկը։ Այն կրելով յուրաքանչյուր ֆուտբոլիստ ներկայացնում է երկիրը և փորձում է բարձր պահել երկրի պատիվը։ Սրանք սկզբունքներ են, որոնցով առաջնորդվում են բոլոր երկրների հավաքականները։ Հոկտեմբերի 12-ին Ռիգայում տեղի ունեցած Լատվիայի դեմ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ճամբարից հեռացել էին Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը և արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Նրանք նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ազգային թիմից վաղաժամ հեռանալու և իրենց ակումբներին միանալու վերաբերյալ։ Բալեկյանն ու Զելարայանը ազգային թիմի ճամբարից հեռացել էին նաև այս տարվա մարտին Երևանում տեղի ունեցած Թուրքիայի դեմ խաղից հետո, բաց թողնելով օրեր անց կայացած Կիպրոսի դեմ ընկերական հանդիպումը։ Ստացվում է, որ նշված ֆուտբոլիստները ուղղակի չեն ցանկանում ազգային թիմի կազմում մասնակցել ոչ պաշտոնական հանդիպումներին և նրանց համար ակումբներն ավելի կարևոր են։ Նշենք, որ Թուրքիայի դեմ հանդիպումն առաջին էր Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի համար, իսկ Կիպրոսի դեմ մրցավեճը կարևոր էր այն պարզ վատճառով, որ ուկրաինացի մասնագետը պետք է տակտիկական և կադրային փորձարկումներ կատարեր։ Պատրակովը փորձարկումները կատարեց աաջ Սելարայանի և Բալեկյանի։ Բնական է, որ ազգային թիմից վաղաժամ հեռանալու պայմանավորվածությունը միանգամայն բացասական վերեբերմունքի պետք է արժանանա ցանկացած մարզչի կողմից։ Սելարայանի և Բալեկյանի դեպքում Պետրակովն ուղղակի լռում է։ Լռում է նաև ՀՖՖ-ն։ Ինչ պատկեր ունենք իրականում։ Ստացվում է, որ Սելարայանի և Բալեկյանի համար Հայաստանի հավաքականում այնուամենայնիվ գոյություն ունեն կարևոր և ոչ կարևոր հանդիպումնեներ։ Ստացվում է, որ Սելարայանի և Բալեկյանի վերաբերմունքը Հայաստանի հավաքականի մարզաշապիկի և մեր պետության զինանշանի նկատմամբ խիստ տարբեր է նույն Տիկնիզյանի վերաբերմունքից։ Ստացվում է, որ Հայաստանի հավաքականում այսօր խաղում են արտոնություն ունեցող ֆուտբոլիստներ։ Ֆուտբոլիստներ որոնք ուղղակի չեն ցանկանում հոգնել Հայաստանի ազգային թիմում։ Սա միանգամայն տհաճ երևույթ է, որը պետք է վերացվի։ Ի՞նչ տպավորություն և զգացողություն կարող են ունենալ ազգային թիմի երիտասարդ ֆուտբոլիստները տեսնելով Սելարայանի և Բալեկյանի մոտեցումը Հայաստանի հավաքականի նկատմամբ։ Այս հարցի պատասխանը ուղղում ենք առաջին հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Արդյո՞ք մեր հավաքականին պետք են ֆուտբոլիստներ որոնք ուղղակի չեն ցանկանում մասնակցել ընկերական հանդիպումներին։ Այո, այսօր ունենք կադրային սով, բայց դա չի նշանակում հավաքականում պետք է լինեն արտոնյալներ։ Օգտվելով առիթից հարց ենք ուղղում նաև Ալեքսանդր Պետրակովին Սելարայանի և Բալեկյանի հավաքականից վաղաժամ հեռանալու երևույթը և ի՞նչպես է անդրադառնում թիմի վրա։ Արդյո՞ք նման մոտեցումը չի ազդում ազգային թիմի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Եվ վերջապես, ազգային թիմին պետք են ֆուտբոլիստներ որոնց համար Հայաստանի զինանշանկը կրելը կարծես թե այնքան էլ պատվաբեր չէ։ Հարցերի պատասխանները ակնկալում ենք ստանալ մինչև նոյեմբերի 18-ին կայանալիք Ուելսի դեմ հանդիպումը։