ՀՖՖ-ի «նվերը» երկրպագուներին․ Ռուբեն Հայրապետյանի նշաձողը կրկին բարձրացվեց․․․

ՀՖՖ-ի «նվերը» երկրպագուներին․ Ռուբեն Հայրապետյանի նշաձողը կրկին բարձրացվեց․․․

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսեց նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վաճառքը։ Ի տարբերություն սեպտմեբերի 11-ին կայացած Հայաստա-Խորվաթիա հանդիպման այս անգամ տոսմերի գները զգալի աճել են։ Մասնավորապես, եթե աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր խորվաթների դեմ հանդիպման տոսմերն արժեին 1000-10000 հազար դրամ, ապա հիմա տոսմերը վաճառվում են 1000-16000 դրամով։ Նշենք, որ 1000 դրամանոց տոսմերը հյուսիսային և հարավային տրիբունաների ցածր կարգերում են և վաճառվում են քիչ քանակով։ Մեծ հաշվով նշված տրիբունաների տոսմերը թանկացել են երեք անգամ։ Արևելյան տրիբունայի տոմսերը սեպտեմբերին վաճառվում էին 3000-5000 հազար, իսկ այժմ 5-12․000 դրամով։ Արևմտյան տրիբունաների տոմսերն էլ արժեն 10000-16․000 դրամ, մինչ դեռ մեկ ամիս առաջ դրանք վաճառվել էին 8000-10․000 դրամով։ Տոմսերի գների բարձրացումը դժգահության լայն ալիք է բարձրացրել երկրպագուների շրջանում։ Երկրպագուները այս մոտեցումը համեմատում են ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապյանի՝ Նեմեց Ռուբոյի օրոք գործող «բարքերի» հետ։ Նույնիսկ նշվում է, որ նույնիսկ Հայրապետյանի ժամանակ տոմսերը չեն արժեցել 16․000 դրամ։ Նշենք, որ այն ժամանակ տոմսերը վաճառվում են հիմնականում 4000-12000 դրամով։ Փաստորեն Հայարպետյանի տոմսերի գների նշաձողը կրկին գերազանցվեց։ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը տոսմերի գները բարձրացրել էր նաև 2021 թվականի աշնանը։ Նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Հայաստան-Հյուսիային Մակեդոնիա խաղի տոմսերը ֆուտբոլային գերատեսչությունը վաճառեց 2000-10․000, իսկ երեք օր անց կայացած Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերը՝ 3-15․000 դրամով։ Ի պատասխան երկրպագուների դժգոհության այն ժամանակ ՀՖՖ-ն հայտարարեց, որ տոմսերի գնային քաղաքականությունը կախված է մրցակից հավաքականի կարգից և խաղը ստադիոնից դիտելու պահանջարկից։ Խորվաթիայի դեմ խաղից առաջ Հայաստանը երկու անընդմեջ հաղթանակ էր տարել պարտության մատնելով Ուելսին և Լատվիային։ Խորվաթիան աստղային կազմ ունեցող աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է և այս հավաքականի դեմ խաղի տոմսերը վաճառվեցին մի քանի ժամում։ Սև շուկայում տոմսերն վաճառվեցին մինչև 150 հազար դրամով։ Սա ինչ խոսք նեգատիվ, բայց միևնույն ժամանակ սովորական դարձած երևույթ է, որից չեն խոսափում նույնիսկ եվրոպական քաղաքակիրթ երկրները։ Ինչ-որ տեղ տրամաբանական և հասկանալի կլիներ, որ ֆեդերացիան հավատարիմ մնալով իր քաղաքականությանը տոսմերի գները բարձրացներ Խորվաթիայի դեմ հանդիպմանն ընդառաջ։ Ուելսի դեմ խաղից առաջ Հայաստանի հավաքականը երեք անընդմեջ պարտություն է կրել և որոշակի հիասթափություն առաջացրել երկրպագուների շրջանում։ Ուելսն իր հերթին կարգով զգալի զիջում է Խորվաթիային և չունի աստղային կազմ։ Միանգամայն անտրամաբանական և նույնիսկ պարադոքսալ կարելի է համարել, որ ազգային թիմի համար դժվար ժամանակահատվածում ֆեդերացիան ուղղակի վանում է երկրպագուին մեր ազգային թիմից։ Հայրապետյանի հեռանալուց հետո ՀՖՖ-ի ղեկավարությունը էապես փոխել էր ազգային թիմի տոմսերի գնային քաղաքականությունը։ Եվրո-2022 ընտրական շրջափուլում մեր ազգային թիմը Երևանում մրցեց քառակի չեմպիոն Իտալիայի ազգային թիմի հետ։ Այս հանդիպման տոմսերը վաճառվեցին 1000-12000 հազար դրամով։ Այն ժամանակ ուսանողը կամ ֆինանսական դժվարություններ ունեցող անձինք հնարավորություն ունեին վճարելով 1000 դրամ և դիտել ըստ էության պատմական նշանակության հանդիպումը։ Այո, այն ժամանակ ևս առիթից օգտվեցին նաև այսպես կոչված սպեկուլյանտները, որոնք նախապես գնելով տոմսերը դրանք վաճառեին հնգապատիկ, նույնիսկ տասնապատիկ ավելի թանկ։ Այո չնայած տոմսերի թանկացմանը երկրպագուների զգալի մասն այսօր էլ գնում է տոսմեր և ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին դրանք ամբողջությամբ կսպառվեն։ Ամենայն հավանականությամբ Խաղի նախօրեին կրկին կգործի սև շուկան, բայց․․․։ Ցավալին թերևս մոտեցումն է։ Մոտեցումը երկրպագուի նկատմամբ։ Բնական է, որ ՀՖՖ-ն կփորձի պարզաբանում ներկայացնել թանկացման վերաբերյալ։ Կնշվի, որ կապված Խորվաթիայի դեմ խաղի շուրջ տեղի ունեցած աժիոտաժից հետո ֆուտբոլային գերատեսչությունը վարում է ճկուն քաղաքականություն, բայց․․․։ Ի՞նչ է փոխվել Հայրապետյանի հեռանալուց հետո։ Արդյոք ճիշտ է մեր ազգային հավաքականի նկատմամբ մեծացած հետաքրությունն օգտագործել և փորձել շահույթ ստանալ։ Այս հարցերը թերևս թողնենք անպատասխան։ Մտահոգիչ է թերևս, որ նկատվում է տենդենց դեպի հին բարքերի վերադարձի։ Հնարավոր է, որ ազգային հավաքականի շատ նվիրյալներ նոյեմբերի 18-ին չեն լինի «Հանրապետականում»։ Նույնը տեղի էր ունենում նաև Ռուբեն Հայրապետյանի գլխավորած համակարգի ժամանակ։ Այո գոյություն ունի լուրջ խնդիր, «Հանրապետականը» փոքր է և այս ստադիոնում խաղալն նույնիսկ ամոթալի է։ Նոր ստադիոն կառուցելու և խնդրին հիմնարար լուծում տալու փոխարեն ՀՖՖ-ի թե նախկին և թե ներկայիս ղեկավարները բոլորովին այլ մեթոդներ են գործածում, որից տուժում է երկրպագուն։