Պետրակովի խնդիը․ Կրելով Հայաստանի զինանշանը․․․

Պետրակովի խնդիը․ Կրելով Հայաստանի զինանշանը․․․

Ժամեր անց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ստրումիցա քաղաքում ընկերական հանդիպումը կանցկացնի հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային։ Մասնագետներն առաջիկա մրցավեճում ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ Մասնավորապես, Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակի համար սահմանված է 1․8 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․5, իսկ Հայաստանի հաղթանակը՝ 4․2 գործակցով։ «Հույս ունեմ, որ մեր տղաները վաղը լավ մարտական խաղ կցուցադրեն։ Շատ հետաքրքիր հանդիպում ունենք նոյեմբերի 18-ին, հույս ունեմ, որ տղաները հասկանում են հանդիպման նշանակությունը։Հյուսիսային Մակեդոնիայի թիմի մասնակցությամբ շատ հանդիպումներ ենք դիտել։ Թիմը հիմա առաջադիմում է, տղաները շատ լավ ակումբներում են խաղում, հարձակման հրաշալի գիծ ունի։ Ուժեղ եվրոպական թիմ է, ցուցադրում է բարձր որակի ֆուտբոլ»,նախախաղային մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Մեր հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի համոզմամբ ազգային թիմի համար գոյություն չունեն ընկերական հանդիպումներ, քանզի ֆուտբոլիստները՝ մարզաշապիկի վրա կրում են պետության զինանշանը. «Մեր հավաքականի համար ստուգողական, ընկերական խաղ չկա։ Երբ հագնում ենք Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, մեզ համար ցանկացած խաղ կարևոր է։ Վաղը պաշտոնական խաղ է մեզ համար։ Պետք է հարյուր տոկոսով նվիրվենք։ Առաջին հերթին վերականգնվենք մենք մեր, երկրպագուների, մեր ժողովրդի աչքերում, իսկ վաղվա խաղից հետո պատրաստվենք նոյեմբերի 18-ին։ Փոքր շանս կա, բայց քանի դեռ մեր սրտերում ապրում է հույսը, պետք է մինչև վերջ հավատանք դրան։ Դրա համար էլ վաղվա խաղին վերաբերվում ենք որպես պաշտոնականի»: Այսօրվա հանդիպմանը չեն մասնակցի առաջատար կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ինչպես նաև հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջիններս հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Լատվիայի դեմ խաղից հետո հեռացել են ազգային թիմի ճամբարից միանալով իրենց ակումբներին։ Ինչևէ, Ստրումիցայում կայանալիք հանդիպումն այո ընկերական է և մեր մարզիչը կփորձարկի մի շարք ֆուտբոլիստերի, բայց․․․։ Պետք չէ մոռանալ, որ Հայաստանի հավաքականը վերջին խաղում ցուցադրելով թույլ խաղ ցավալի պարտություն է կրել։ Սա նշանակում է, որ Հյուսիսայի Մակեդոնիայի դեմ խաղում դրական արդյունքը այլընտրանք չունի։ Կրելով Հայաստանի զինանշանը նույն երիտասարդ ֆուտբոլիստները պետք է գիտակցեն մեր երկրի համար դժվարի ժամանակաշրջանում նույնիսկ փոքր հաղթանակներն ուղղակի անհրաժեշտ են։ Եթե մտածում ենք Եվրո-2024-ին մասնակցելու մասին, ապա նույնիսկ ոչ հիմնական կազմով պետք է գոնե չպարտվենք այսօր։ Եթե մտածում ենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտվելու մասին պետք է արդյունք ցույց տանք արդեն այսօր։ Պետրակովն ունի հնարավորություն մեր երկրի գլխավոր թիմին վերակենդանացնելու։ Երիտասարդ ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականին հաղորդել են թարմ արյուն։ Լիահույս այսօր այսօր կտեսնենք այն թիմը, որը կրկին հույսեր կարթնացնի երկրպագուների շարքերում։ Չմոռանանք, որ մեկ ամսից Հայաստանի ազգային թիմը կարևորագույն երկու հանդիպում է անցկացնելու Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Նոյեմբերի Եվրո-2024-ի ուղեգրերից մեկի համար պաքայրը ընթանալու է Ուելսի, Խորվաթիայի և Հայաստանի հավաքականների միջև։ Հաղթելով Խորվաթիային Ուելսը նվեր է մատուցել մեր հավաքականին հնարավորություն տալով շարունակելու պայքարը երկրորդ հորիզոնականի համար։ Եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար Հայաստանի հավաքականին նոյեմբերի 18-ին անհրաժեշտ է հաղթել Ուելսին։ Այդ դեպքում մենք կշրջանցեցնք այս հավաքականին և կհանտվենք երրորդ հորիզոնականում։ Երկրորդ հորիզոնականում հայտնվելու համար մեզ անհրաժեշտ կլինի 3 միավոր վաստակել նաև նոյեմբերի 21-ին Զագրեբում կայանալիք Խորվաթիայի դեմ մրցավեճում։