Նոր զարգացումներ Էդուարդ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի շուրջ

Նոր զարգացումներ Էդուարդ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի շուրջ

Թուրինի «Յուվենտուսի» և Հռոմի «Լացիոյի» ներկայացուցիչները ներկա են գտնվել հոկտեմբերի 12-ին Ռիգայում տեղի ունեցած Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան հանդիպմանը։ Մասնավորապես թուրինյան ակումբի ներկայացուցիչները հետևել են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի, իսկ «Լացիոյի» սկաուտները Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղին։ Ըստ «Sport-Express» պարբերականի 23-ամյա Սպերցյանի խաղը դիտելու համար Ռիգա էին ժամանել գերմանական ակումբի ներկայացուցիչներ, իսկ 24-ամյա Թիկնիզյանի գործողություններին հետևել են նաև Իտալիայի Ա Սերիայի մրցաշարայյին աղյուսակի երկրորդ հատվածում գտնվող թիմերից մեկի սկաուտները։ Լատվիայի դեմ խաղին թե Սպերցյանը, թե Տիկնիզյանը մասնակցել են առանց փոխարինման։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը 11 խաղում դարձել է 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Նաիր Թիկնիզյանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 4 գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում։ Տրանսֆերմարկետ պարբերականի վերջին թարմացումից հետո Սպերցյանի տրանսֆեային արժեքն ավելացել է ևս 3 միլիոն եվրոյով և կազմում է 15 միլիոն եվրո։ Այս տարվ սկզբին Սեպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել էր 3 միլիոն եվրոյով կազմելով 12 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին Սպերցյանի տրանսֆերային արժեքը ընդամենը 800 հազար եվրո էր։ 2 տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերը աճել է մոտ 19 անգամ ինչը փայլուն ցուցանիշ է։ Այս պահին Սպերցյանը հանդիսանում է հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սպերցյանը Ամստերդամի «Այաքս» տեղափոխվելուն, սակայն գործարքը ձախողվեց։ «Այաքսի» մարզական տնօրենը ցանկանում էր ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, սակայն ակումբի խորհրդի ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել այդ տրանսֆերին։ Խորհդրի անդամների համոզմամբ «Կրասնոդարը» գործարքի համար պահանջել էր չափազանց մեծ գումար։ Մասնավորապես, «Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի համար պահանջում էր 15 միլիոն եվրո, մինչդեռ Ամստերդամի թիմը պատրաստ էր վճարել 12 միլիոն։ Ստացվում է, որ ամռանը ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի համար պահանջել էր միանգամայն խելամիտ ֆինանսական փոխհատուցում։ Հունիսի վերջին տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի խաղարկության գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիում»։ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև այլ թիմեր։ RB Sport-ի համաձայն 23-ամյա Սպերցյանը կարիերան գերմանական Բունդեսլիգայում շարունակելու երկու տարբերակ ուներ։ Ըստ աղբյուրի «Ֆրայբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պայքարում էին Սպերցյանի տրանսֆերի համար։ Նշվում էր, որ ակումբների սկաուտները Սպերցյանի խաղին հետևել էլ Հայաստանի հավաքականի հանդիպումների ընթացքում։ Չմոռանանք, որ «Բորուսիայում է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Տեղկեկություն էր տարածվել նաև, որ Սպերցյանը իտալական «Ինտերի» և «Սասուոլոյի» թիրախում էր։ Թե որքանով է ռեալ Սպերցյանի «Յուվենտուս» տեղափոխվելը պարզ կդառնա մոտ ապագայում։ Ինչևէ, Տրանսֆերմարկետի վերջին թարմացումից հետո Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն կրկնապատկվել է և կազմում է 5 միլիոն եվրո։ Ամռանը եվրոպական 3 թոփ լիգաները ներկայացնող 5 ակումբներ հետաքրքրված էին Տիկնիզյանի ծառայությունով։ Գերմանական «Վերդերը»,2․5 միլիոն եվրո պատրաստ էր վճարել Տիկնիզյանի համար։ Այս առաջարկը մերժվել էր «Լոկոմոտիվի» կողմից։ «Լոկոմոտիվը» բանակցություններ էր վարել նաև «Վոլֆսբուրգի» հետ, սակայն գերմանական ակումբը պատրաստ չէր 24-ամյա պաշտպանի համար վճարել 3 միլիոն եվրոյից ավելի։ Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» իր հերթին տևական ժամանակ շարունակում էր Տիկնիզյանին տրանսֆերը ձեռք բերելու փորձերը։ Ավելին, «Լոկոմոտիվի» պաշտպանը հայտնվել էր իսպանական ակումբի շորթ-լիստում: Հունիսին «Ռեալ Սոսյեդադը» Տիկնիզյանի համար «Լոկոմոտիվին» առաջարկել 2 միլիոն եվրո և մերժում ստացել։ Նշվում էր նաև իտալական երկու ակումբների «Բոլոնիայի» և «Էմպոլիի» Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին։ Այս թիմերի սկաուտները հունիսին հետևել են Տիկնիզյանին Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ: Այն ժամանակ իտալական ակումբներից ոչ մեկը նույնպես պատրաստ չի եղել վճարել 2․5 միլիոն եվրոյից ավել։ «Լոկոմոտիվը» պատրաստ էր Տիկնիզյանին բաց թողնել 5․5 միլիոն եվրո փոխահուցման դեպքում։ Հենց այսքան գումար է այս թիմը 2021 թվականին վճարել ԲԿՄԱ-հայ պաշտպանի տրանսֆերի համար։ Հավանականությունը մեծ է, որ Տիկնիզյանը և Սպերցյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այնուամենայնիվ կհեռանան Ռուսաստանից։ Նշենք, որ հոտկետմբերի 17-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Հավանական է, որ մեր հավաքաանի ֆուտբոլիստներն այս խաղում ևս լինեն եվրոպական ակումբների սկաուտների ուշադրության կենտրոնում։