Պետրակովի խոստովանությունը․ Պարտության հակառակ կողմը․․․

Պետրակովի խոստովանությունը․ Պարտության հակառակ կողմը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չի մասնակցի Եվրո-2024-ին։ Ընտրական փուլի 6-րդ խաղում մերոնք Ռիգայում 0։2 հաշվով զիջեցին խմբի ենտապահ Լատվիային։ Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի ազգային թիմն անցկացրեց իր պատմության ամենավատ հանդիպումներից մեկը։ Կարգով զգալի թույլ մրցակիցը մեզ գերազանեց խաղային բոլոր առումներով և մնալով 10 ֆուտբոլիստներով կրկնապատկեց հաշիվը։ Սա ձախողվում էր, որի համար պատասխանատու են ինչպես բոլոր ֆուտբոլիստները այդպես էլ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ «Շնորհավորում եմ Լատվիայի հավաքականին, որին արժանի էին։ Այս պարտության պատասխանատվությունն իմն է։ Սա իմ մարզչական պարտությունն է։ Ես դեռ առավոտյան նախավարժանքին տեսա, որ տղաների հետ ինչ-որ բան այն չէ, ազատ էին պահում իրենց, ես նրանց զգուշացրի, խոսեցի նրանց հետ, բայց դա հավանաբար ազդեցություն չունեցավ։ Ես որպես մարզիչ չկարողացա նրանց զգաստացնել։ Մինչեւ վերջ տրամադրված դուրս չեկան խաղադաշտ։ Լատվիայի հավաքականն ավելի հավաքված էր, կռվում էին մինչեւ վերջ, մենք այդ ամենը չցուցադրեցինք։ Սա զուտ իմ պարտությունն է»,- խաղից հետո ասել է Պետրակովը։ Սա թերևս այն դեպքերից է երբ անիմաստ է խոսել խաղային դրվագների և անհատական սխալների մասին։ Հայաստանի հավաքականի մոտ երեկ բացակայում էր մոտիվացիան։ Ավելի ստույգ, նախորդ ծանր հանդիպումներից հետո մեր ֆուտբոլիստները կարծես վստահ էին, որ առանց ճիգեր գործադրելու կհաղթեն։ 90 րոպեների ընթացում Պետրակովին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ Այսօր շատ է խոսվում մեկնարկային կազմի սխալ ընտրության մասին, բայց․․․։ Եթե փորձենք կարճ մեկնաբանել տեղի ունեցածը ապա պետք է արձանագրենք, մեր խաղային մեխանիզմը չաշխատեց։ Այս տարվա բոլոր հանդիպումներում Հայաստանի հավաքականը պայքարել էր մինչև վերջ, մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ պահելով երկրպագուներին։ Ռիգայում, երկրորդ գոլից հետո Պետրակովի թիմն հանձնվեց։ Այո, պարտություն ցավալի է, բայց չի կարելի այն որակել ողբերգական։ Պարտությունները, ոչ թե հուսահատվելու այլ հետևություններ անելու և դասեր քաղելու համար են։ Շատերը կհամաձայնվեն, որ եվրոպական գոտում այլևս թույլ մրցակիցներ չկան։ Նույն Լատվիային մենք մի կերպ հաղթեցինք Երևանում վերջին րոպեին վստակած 11 մետրանոց հարվածի շնորհիվ։ Հետխաղային մամուլի ասուլիսում Պատրակովը ըստ էության խոստովանել է, որ ֆուտբոլիստները տրամադրված չէի։ Ավելին ուկրաինացի մասնագետը փորձել է շտկել իրավիճակը, բայց․․․։ Սա թերևս մեր մարզչի գլխավոր սխալն է։ Եթե թիմը միտված չէ պայքարի, ապա որևէ տակտիկա կամ մարտավարություն չի կարող արդյունավետ լինել։ Այսօր ունենք այն ինչ ունենք և հիմա մեր նպատակը պետք է լինի պատրաստել ազգային թիմը հաջորդ ընտրական փուլին։ Այս տարի Հայաստանը դեռևս 3 հանդիպում է անցկացնելու։ Այդ խաղերում Պետրակովը պետք է ամրացնի ազգային թիմի դիրքերը։ Մենք ունենք երիտասարդ և հեռանկարային թիմ, որի հետ կարելի է հույսեր կապել։ Նախորդ բոլոր հանդիպումներում խաղադաշտում տեսնաք բոլորովին այլ հավաքական, որը մոտ էր Թուրքիային հաղթելուն, իսկ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրին խաղավարտին սեղմել էր սեփական դարպասին։ Ձախողումներ լինում են բոլոր թիմերում։ Նույն Խորվաթիայի հավաքականը երեկ սեփական հարկի տակ զիջեց Թուրքիային։ Դաշտի տերերը ցուցադրեցին թույլ և ինչ-որ տեղ նույնիսկ անատամ ֆուտբոլ։ Մինչդեռ խաղից առաջ շատերն էին վստահ, որ խորվաթները Զագրեբում առանց դժվարությունների կահղթանակի կհասնեն։ Հավանաբար հեշտ հաղթանակ էին անկնկալում նաև խորվաթ ֆուտբոլիստները որոնք փորձում էին բարձր կարգի և անհատական որակների շնորհիվ հաջողության հասնել։ Ի տարբերություն Խորվաթիայի Թուրքիան խաղաց կոշտ և ինչ-որ տեղ նաև ագրեսիվ ֆուտբոլ ապացուցելով, որ վարպետությունն ու բարձր կարգը բավարար չէ հաղթելու համար։ Ինչև, 4 օր անց Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Այո խաղը պաշտոնական չէ, բայց լիահույս ենք, որ այդ օրը մենք կրկին կտեսնենք այն հավաքականը, որը գրագետ և դինամիկ խաղով հաճելի զգացողություններ էր պարգևում երկրպագուներին։