Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիային

Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիային

Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում տեղի ունեցավ ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։ Դաշտի տերերը հաղթեցին 2։0 հաշվով։ 39-րդ րոպեին Լատվիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ։ Աջ եզրից ստացած փոխանցումը եզրափակեց Յանիս Իկաունիեկսը։ 68-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Դանիելս Բոլոդիսը։