Մենք պետք է որոշակիորեն փոխենք անվտանգության մեր ընկալումը. վարչապետ

Մենք պետք է որոշակիորեն փոխենք անվտանգության մեր ընկալումը. վարչապետ

Մենք պետք է որոշակիորեն փոխենք անվտանգության մեր ընկալումը, Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Անվտանգության երաշխիքների մասին ենք հաճախ խոսում, ասում ենք` ով այն կերաշխավորի: Մենք պետք է ոչ թե մտածենք` ո՛վ կերաշխավորի, այլ մտածենք` ի՛նչը կերաշխավորի մեր անվտանգությունը, որովհետև եթե խոսքը «ով»-ի մասին է, «ով»-ի կամքը մեր կառավարելիության տիրույթում չէ, իսկ «ինչ»-ը` խաղաղությունը, կարող է ապահովել մեր անվտանգությունը, և մենք պետք է ունենանք, կառուցենք այնպիսի խաղաղություն, որը լինի մեր կառավարելիության տիրույթում: Սա բարդ խնդիր է, և ոչ մի երաշխիք չկա, որ այն պատշաճ ձևով կկարողանանք լուծել, բայց կա իրական հնարավորություն: Ես դա անհնար չեմ համարում, ինձ պետք է ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը այդ խնդիրը լուծելու համար»,- ասաց նա: