Մի լավ ընկեր ունեմ, ասում է՝ եթե ցանկանում ես հասկանալ մարդը դաստիարակված է, թե ոչ, նայիր՝ ինչպես է շփվում մատուցողի հետ․ Թունյան

Մի լավ ընկեր ունեմ, ասում է՝ եթե ցանկանում ես հասկանալ մարդը դաստիարակված է, թե ոչ, նայիր՝ ինչպես է շփվում մատուցողի հետ․ Թունյան

Մի լավ ընկեր ունեմ, ասում է՝ եթե ցանկանում ես հասկանալ՝ մարդը դաստիարակված է, թե ոչ, նորմալ արժեքային համակարգ ունի, թե ոչ, նայիր՝ ինչպես է շփվում մատուցողի հետ: Այս մասին իր գրառման մեջ նշել է ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Միշտ ուշադրություն եմ դարձրել, ու այդ «թեստը» միշտ ճիշտ է դուրս եկել: Մատուցողի հետ արհամարհական կամ կոպիտ շփվող մարդու հետ երբեք չեմ շարունակել մտերմություն կամ գործընկերություն անել: Այսօր տարածված տեսանյութի հետ կապված հիշեցի: Չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ, իրավական գործընթացի մեջ, համոզված եմ՝ պատշաճ արձագանք և հետևանք կլինի: Զուտ ուզում եմ ասել, որ եթե մարդը մատուցող է և քեզ ուտելիք է բերում, կամ տաքսիստ է՝ քեզ տեղից տեղ է տեղափոխում, դա չի նշանակում, որ դու որևէ բանով նրանից առավել ես, ինչ է թե՝ վճարում ես: Ինչ-որ մեկն էլ քեզ է վճարում: Խնդիրների մեծ մասը գալիս է դաստիարակությունից: Հ.Գ. - Գրեցի, հետո հիշեցի, որ այսօր երեխաների պաշտպանության օրն է: Ոչ միայն նրա համար եմ ասում, որ տուժողը 16 տարեկան երեխա է, այլև՝ որ վաղ նորմալ հասարակություն ունենալու և պաշտպանված երեխաներ ունենալու համար այսօ՛ր պետք է ճիշտ դաստիարակել երեխաներին»: Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի: