Արցախը ՌԴ-ից ավելին չի կարողանում պահանջել, բայց Արևմուտքից օգնություն է աղերսում

Հարթակներից յուրաքանչյուրը տեղային նրբություններ կարող են առաջարկել Հայաստանին ու Արցախին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը` անդրադառնալով քիշնևյան հանդիպմանը: Մելիքյանի խոսքով` Քիշնևից հետո էլ լավատես չեմ. Բաքվից սպառնալիքները կշարունակվեն. «Գործընթաց կա, որը ինչ-որ առաջընթաց պայմանական ֆիքսում է»: Մելիքյանը կարծում է, որ Արցախի իշխանությունները կոնկրետ քաղաքական գիծ են որդեգրել, դա օգնության աղերսանք է Արևմուտքին. Արցախը ՌԴ-ից ավելին չի կարողանում պահանջել: Արցախի հարցում ոչ Արցախը ունի այսօր ձևավորված քաղաքական պլատֆորմ, ոչ էլ ՀՀ-ն է հստակ շահեկան քաղաքականություն որդեգրել: Մի բան ակնհայտ է` Արցախը ուզում է միանալ Հայաստանին»: