Հայաստանը պետք է իր հայտարարություններում զգույշ լինի, Ալիևի ձեռքը «զենք» չտա

Սպասելի էր, որ Քիշնևում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը Գասպար Կարապետյանը կարծում է, որ այս ձևաչափով հանդիպումները լավ են, բայց բոլորն էլ մտահոգ են. «Ալիևը ամեն անգամ բանակցություններին խոստումներ կտա, բայց հասնելով Բաքու սպառնալիքներ է հնչեցնում»: Կարապետյանը նաև նշեց, որ Հայաստանը պետք է իր հայտարարություններում զգույշ լինի, Ալիևի ձեռքը «զենք» չտա. «Հայաստանի կարմիր գծերը չեն երևում: Ալմա Աթայի հռչակագրով Արցախը Ադրբեջանի կազմում ներառված չէ»: