Քանի այս իշխանությունը չի գնացել սեփական թարմացման, պետք է ապրենք այս վիհերի մեջ. Րաֆֆի Հովհաննիսյան

Ես հայկական ազգային ու պետական շահի համար ոչ մի ուղերձ չեմ տեսնում, ես տեսնում եմ մեր շահերի տեսանկյունից առ ոչինչ իրավիճակ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ խորհրդի նախագահ Ռառլ Միշելի հայտարարությանը: «Քանի դեռ տվյալ անհատականությունները գործի մեջ են, իրավասության մեջ են, մեր շահից բխող ոչ մի բան չի կարելի ակնկալել՝ միայն կորուստ, միայն զիջում, միայն հանձնում, միայն նոր զոհեր ու պատերազմ: Քանի դեռ Փաշինյան և Ալիև զույգն է գործում, կարելի է ակնկալել պայմանագրի ստորագրման դեպքում կամ առանց ստորագրության մեր շահի զիջում շարունակ և շարունակ: Քանի իրենք կան, Միշելի նման բյուրոկրատներ, եվրոպացի լինեն, ամերիկացի, թե ռուս, պետք է նման անհեթեթ բաներ ասեն ԼՂԻՄ-ի հղմամբ և Ալիևի նման մարդիկ պիտի ներման մասին խոսեն, անհեթեթ բաներ ասեն Արցախի մեր ղեկավարներին պատժելու մասին, մեր ժողովրդավարական ինստիտուտները բացելու մասին»,-ասաց նա: