Վրաստանն առաջին հերթին մտածում է սեփական անվտանգության մասին. Ղարիբաշվիլի

Վրաստանն առաջին հերթին մտածում է սեփական անվտանգության մասին. Ղարիբաշվիլի

Վրաստանը ներկայիս իրադրությունում առաջին հերթին մտածում է սեփական անվտանգության մասին, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ չէ և չունի պաշտպանության ոչ մի երաշխիք։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ «Ցավոք, մենք ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ երկիր չենք և, իհարկե, չունենք անվտանգության «հովանոց» և երաշխիքներ: Դրանից ելնելով` մեզ համար հատկապես կարևոր է, որ մեր ղեկավարությունը ձեռնարկի ճիշտ քայլեր, որպեսզի այս չափազանց անկանխատեսելի միջավայրում նախ պաշտպանենք մեր երկիրը, փրկենք մեր երկիրը: Մենք պետք է հոգ տանենք մեր ժողովրդի անվտանգության մասին», - հայտարարել է Ղարիբաշվիլին։ Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները վարում են «խաղաղության քաղաքականություն» և առաջնորդվելով դրանով՝ երկիրը տանում են դեպի ինտեգրում եվրաատլանտյան կառույցներին։ Թբիլիսին վերջերս քննադատության է ենթարկվում արևմտյան երկրների և Ուկրաինայի կողմից՝ ոչ բավականաչափ հակառուսական դիրքորոշման պատճառով: