Էրդողանը չի մեկնի Քիշնև՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Politico

Էրդողանը չի մեկնի Քիշնև՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Politico

Հինգշաբթի օրը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին չի մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա վերջին պահին հրաժարվել էր մասնակցել․ այս մասին հաղորդում են Politico-ի աղբյուրները։ Այսպես կոչված եվրոպական քաղաքական համայնքը (EPC) ստեղծվել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից հետո, որը կոչված է միավորել ԵՄ-ից դուրս գտնվող եվրոպական առաջնորդներին: Հինգշաբթի օրը ներկա կլինեն ավելի քան 40 եվրոպական առաջնորդներ, այդ թվում՝ ԵՄ անդամ 27 ու ոչ անդամ երկրներից։