ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Տեղեկացվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 292,5 տոննա մարդասիրական օգնություն։