Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու դիմում է ներկայացրել

Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու դիմում է ներկայացրել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չորեքշաբթի օրը՝ մայիսի 22-ին, երկրի Գերագույն ընտրական հանձնաժողով (YSK) (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Նախագահի թեկնածության մեր փաստաթղթերը պատրաստել և ներկայացրել ենք Գերագույն ընտրական հանձնաժողով, լավագույնն եմ մաղթում մեր երկրին ու ազգին»,-նշել է Քըլըչդարօղլուն։