Գերմանիայում հանցագործություն են որակել Կիևին ուրանով արկեր ուղարկելու Մեծ Բրիտանիայի պլանները

Գերմանիայում հանցագործություն են որակել Կիևին ուրանով արկեր ուղարկելու Մեծ Բրիտանիայի պլանները

Գերմանիայի Ձախ կուսակցության պատգամավոր Սառա Վագենկնեխտը «հանցագործություն» է որակել Ուկրաինային աղքատացված ուրանով արկեր փոխանցելու Բրիտանիայի պլանները և կոչ է արել ԳԴՀ-ի իշխանություններին հստակ դիրքորոշում ունենալ այս հարցում։ Այդ մասին հաղորդում է պատգամավորի թվիթերյան գրառումը: «Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ուրանով զինամթերքի մատակարարումը հանցագործություն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց օգտագործումն աղտոտում է շրջակա միջավայրը և քաղցկեղ է առաջացնում քաղաքացիական բնակչության և զինվորների շրջանում: Ես կոչ եմ անում դաշնային կառավարությանը հստակ դիրքորոշում ունենալ այս հարցում», - գրել է Վագենկնեխտը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտնել էր, որ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի աղքատացված ուրանով զինամթերք։ ,РИА Новостиե գործակալությունը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Գոլդիի հայտարարությունը, նշել էր, որ Ռուսաստանն ստիպված կլինի արձագանքել, եթե հավաքական Արևմուտքն սկսի միջուկային բաղադրիչով զենք կիրառել, և որ Արևմուտքը «որոշել Է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին կռվել ոչ թե խոսքով, այլ գործով»։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բրիտանական նախաձեռնությունը համարել է «ևս մեկ անցած աստիճան»՝ հավելելով, որ այդ աստիճաններն «ավելի ու ավելի են պակասում»։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել Է, որ Լոնդոնը կորցրել է կողմնորոշիչներն իր գործողությունների առումով և այն հարցում, թե «ինչպես են այդ գործողությունները խաթարում ռազմավարական կայունությունն ամբողջ աշխարհում»: Լավրովը հավելել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ոչ միայն ռիսկի դիմել, այլև՝ պատերազմական հանցագործությունների։ Ռազմական անվտանգության և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Վիեննայի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը Գոլդիի խոսքերից հետո «РИА Новости»-ին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն «կորցրել է կապն իրականության հետ», իսկ անգլիացիներն իրենց գործողություններով ամենից առաջ հարվածի տակ կդնեն հասարակ ուկրաինացիներին: Դիվանագետը նաև նշել է, որ եթե ՆԱՏՕ-ի ծանր ռազմական տեխնիկայի համար նման արկեր մատակարարվեն Կիևին և դրանք օգտագործվեն, ապա Մոսկվան համարժեք կարձագանքի։ https://twitter.com/SWagenknecht/status/1638468236017647617?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1638468236017647617%7Ctwgr%5Eea2e71dd668964b7f2c0df890e680dfe5b8346e2%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.armenpress.am%2Farm%2Fnews%2F1106937.html