Ունենք Իրանի և Արևմուտքի աջակցությունը․ էսկալացիան կարող է կանխվել․ վաղը չէ մյուս օր չունենք, ունենք այսօր և վաղը

Հայ-ադրբեջանական հարաբերություններում էսկալացիա է տեղի ունենում․ Բաքուն գործիք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Արզումանյանի խոսքով՝ թշնամին դիվանագիտական սպառնալիքներով փորձում է ստիպել ՀՀ-ին գնալ զիջումների․ «Ի տարբերություն 2020-ի, 2023-ին ՀՀ-ն ունի օժանդակողներ, որոնք կարող են կանխել էսկալացիան: Մենք պետք է մտածենք՝ ինչպես չեզոքացնել Ադրբեջանին, Ռուսաստանին ու Թուրքիային: Այսօր Արևմուտքը և Իրանը օգնում են Հայաստանին, պարտավոր ենք սա օգտագործել և ընտրություն կատարենք»: