«Բ**ի տղերքը» դարձավ պատմություն․ շատերի մեջից սովետը դուրս չի եկել

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում օրերս արգելվել էր Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած 3-րդ կուրսի ուսանողների՝ Էդգար Կոստանդյանի գրած «Որբանոցը» կուրսային բեմադրությունը։ Ըստ բուհի՝ այն անընդունելի է համարվել ներկայացման ընթացքում հնչած անպատշաճ արտահայտությունների համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նիկոլայ Ծատուրյանն, անդրադառնալով «բ**ի տղա» արտահայտության՝ ներկայացման արգելքի պատճառ դառնալուն, նշեց, որ շատերը շարժվում են սովետական օրենքներով․ «Կան բաց արտահայտություններ, որը որոշների մոտ առաջացնում է կոնվուլսիաներ»: