Արթուր Դավթյանի ֆանտաստիկ արդյունքը աշխարհի առաջնութունից հետո

Արթուր Դավթյանի ֆանտաստիկ արդյունքը աշխարհի առաջնութունից հետո

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հիանալի հանդես եկավ հենացատկի եզրափակչում և վաստակեց 15.133 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում վաստակելով 14.833 միավոր։ Սա նրա առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում։ Արթուր Ավետիսյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ վաստակած 14.533 միավորով։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը չորրորդ տեղն է գրավել (14.500):Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցում էր մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված էր մրցաշարի մրցավարական թիմում: Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու փետրվարի 27-ից մարտի 5-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանը ներկայացուցիչները ևս կմասնակցեն։ Կուտբուսում գրանցված արդյունքը խոսում է այն մասին, որ մարմնամարզությունը մեր երկրում շարունակում է մնալ բարձրության վրա։ Ի դեմս Արթուր Դավթյանի ունենք մարզիկ, որը մեծ սպորտում առանձնակի դիրք է զբաղեցնում։ Անցյալ տարվի Դավթյանը նոր էջ էր բացել հայկական մարմնամարզության պատմության մեջ։ Նոյեմբերին, Լիվերպուլում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկը նվաճեցլ էր ոսկե մեդալ։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի վարժությունում գրավել էր երրորդ հորիզոնականը՝ երկրորդ անգամ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Նշենք, որ Լիվերպուլում Դավթյանը, հավաքել էր 15.000 միավոր։ Փաստորեն, մեծ հաղթանակից ընդամենը երեք ամիս անց հայ մարմնամարզիկը գերազանցել է իր իսկ ցուցանիշը։ Դավթյանի վերջին արդյունքը աշխարհի առաջնությունից հետո կարելի է որակել թերևս մեկ բառով՝ ֆանտաստիկ։ Ինչևէ, Գերմանիայում գրանցված արդյունքը հույս է ներշնչում, որ մեր հավաքականին կհաջողի կրկնել 2022 թվականի մեծ հաջողությունը։ Անցյալ տարվա ամռանը Հայաստանի սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ էին դարձել Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Մրցաշարի փուլերից վերջինը տեղի էր ունեցել Բաքվում, որին մեր հավաքականը հասկանալի պատճառով չէր մասնակցել։ Մասնակցության պարագայում մերոնց արդյունքները անհավանական բարձր կլինեին։ Ի դեպ, մեր մարզիկների մեդալներն ու մրցանակները Բաքվից գնացքով ուղարկվել էին Երևան։ Արդեն օգոստոսին Մյունխենում կայացած մամրմամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական փայլուն հաջողությունն էին գրանցել։ Արթուր Դավթյանը հենացատկում հավաքել էր 14.983 միավոր։ Նույնքան միավոր էր հավաքել նաեւ բրիտանացի Ջեյք Ջերմանը, սակայն մրցավարների ոչ միանշանակ որոշման արդյունքում մեր մարզիկը արժանացավ արծաթե մեդալի։ 2016-ի Եվրոպայի չեմպիոն 38-ամյա Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել էր 14.733 միավոր հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: