Բոյկոտ և իրարանցում․ Ռուսաստանի թիմը կվերակենդանանա՞ Երևանում

Բոյկոտ և իրարանցում․ Ռուսաստանի թիմը կվերակենդանանա՞ Երևանում

Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով համաշխարհային սպորտի լուսանցքում հայտնված Ռուսաստանի տարբեր մարզաձևերի հավաքականներ վերակենդադանալու փորձեր են սկսել։ Եվ այսպես, ծանրամրատի Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է մասնակցի այս տարվա ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Ռուսաստանի ծանրամրատի ֆեդերացիան արդեն իսկ Եվրոպայի ֆեդերացիային մասնակցության հայտ է ներկայցրել: Այս մասին հայտարարել է ծանրամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իբրաիմ Սամադովը։ Վերջինս նշել է նաև, որ ներկայացվել է 20 հոգուց բաղկացած հավաքականի նախնական կազմը։ Եթե հայտը հաստատվի Ռուսաստանի ազգային թիմի կազմում Հայաստան կկժամանեն 12 ծանրորդներ։ Թե ինչ որոշում կկայացնի եվրոպական կառույցը պարզ կլինի մարտի երկրորդ կեսին։ Ամեն դեպքում ռուսական կողմը ակնկալում է դրական պատասխանի։ Նշենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ ողջունում է որոշակի խիստ պահանջներ պահպանելու պարագայում միջազգային մրցումներին Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդների մասնակցության հնարավորության քննարկումը: Նշենք, որ 2024 թվականին կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնութունը վարկանիշային է լինելու։ Այսինքն, մասնակցելով երևանյան մրցաշարին ռուս ծանրորդները կամա թե ակամա օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ ձեռք կբերեն։ Դուրս մղվելով համաշխարհային սպորտից ռուսական կողմը գործի է դրել ըստ էության բոլոր միջոցները միջազգային մրցաշարեր վերադառնալու համար։ Բռնցքամարտում Ռուսաստանի հավաքականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանալու փաստը սկանդալի առիթ է հանդիսացել։ Մասնավորապես, օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի հավաքականները չեն մասնակցի այս տարի կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան։ Պատճառը Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի՝ IBA-ի որոշումն է Ռուսաստանի և Բելառուսի թիմերին պետական դրոշով մասնակցելու իրավունք տալու վերաբերյալ։ Նշենք, որ IBA-ի տնօրենների խորհուրդն ասոցիացիայի նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովն է։ Վերջինս տնօրենների խորհրդի նիստում հորդորել էր կողմ քվեարկել Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությանը։ Քվեարկության արդյունքները իրարանցում էին առաջացրել մեծ սպորտում, բայց․․․։ Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը կանցկացվի մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում աննախադեպ մրցանակային հիմնադրամով՝ 5,2 միլիոն դոլար։ Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կընդունի Նյու Դելին մարտի 15-31-ին։ Արդեն իսկ խոսվում է, որ ԱՄՆ-ի բոյկոտին կմիանան նաև եվրոպական երկրների հավաքականները և աշխարհի առաջնությունը կտապալվի։ Չմոռանանքն, որ անցյալ տարի եվրոպական հավաքականները բոյկոտեցին նույնիսկ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային թիմի հետ ընկերական հանդիպումները։ Թերևս ամենթարմ օրինակը․ Բոսնիա-Հերցեգովինայի միանգամից 5 առաջատար ֆուտբոլիստներ հայտարարել էին, որ չեն մեկնի Սանկտ Պետերբուրգ և չեն խաղա ռուսների դեմ։ Այդ ֆուտբոլիստներն էին եվրոպական ֆուտբոլի աստղեր՝ Միրալեմ Պյանիչրը, Էդին Ջեկոն, ինչպես նաև Իբիշևիչը, Ահմեդհոջիցն եւ Հաջիցը։ Այնուհետև, բոյկոտին միացել էին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմի մյուս անդամները։ Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլի միություն և Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էին ձեռք բերել նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստուգողական մրցավեճ անցկացնելու վերաբերյալ։ Ռուսաստանի բոլոր հավաքականներն ու թիմերը անորոշ ժամանակով զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի մասնակցությամբ ընկերական հանդիպումներն իրենց հերթին դուրս են ՖԻՖԱ-ի օրացույցային պլանից։ Մեկուսացվելուց հետո, աեպտեմբերի 24-ին Ռուսաստանի հավաքականը Բիշքեկում ընկերական հանդիպում էր անցկացնելու Ղրղզստանի ազգային թիմի հետ։ Բոսինա և Հերցեգովինայից բոյկոտից հետո Ռուսաստանի ազգային թիմը նոյեմբերին ընկերական մրցավեճեր էր անցյացրել Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ։