Պարեկները հունվարի 23-ից 30-ը Երևանում հայտնաբերել են 4259, վեց մարզերում՝ 4248 խախտում

Պարեկները հունվարի 23-ից 30-ը Երևանում հայտնաբերել են 4259, վեց մարզերում՝ 4248 խախտում

ՀՀ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հունվարի 23-ից 30-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4259 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 111 մեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 216, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 275 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 111, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 182, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 165 իրավախախտումներ։ 275 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 480-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 104-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 61 անձ։ Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4248 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 86, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 45, չամրակապված վարելու՝ 377, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 49 իրավախախտումներ։ 327 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1485-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 65-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 33 անձ։ https://www.youtube.com/watch?v=tfBAyo-B_w8