Իրանի շուրջ կատարվողը ավելացնում է Հայաստանի անորոշություններն ու ռիսկերը

Այն, ինչ կատարվում է Իրանի շուրջ չի կարող իր ազդեցությունը չունենալ Հրվ. Կովկասի և հատկապես Հայաստանի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանը հիշեցրեց, որ պաշտոնական Թեհրանը դեռևս 2022-ի ամռանը Պուտինի և էրդողանի հետ հանդիպմանը դրել է հայ-իրանական սահմանը կտրելու կարմիր գծերը: Սաֆարյանի կանխատեսմամբ`մենք առաջիկայում ապրելու ենք անորոշության և ռիսկերով լեցուն տարիներ. «Մեզ համար այս իրավիճակում պայթյունավտանգը Լաչինի միջանցքի փակ մնալն է: Հայաստանի սահմանների դեռևս լիարժեք կայունության չհասնելը մեզ պետք է շտապեցնեն: Չպետք է թույլ տալ անվտանգային վակուումը խորանա Հարավային Կովկասում: Հայաստանը պետք է լրջագույն ներգրավվածության խնդիրներ լուծի` Լաչինի ինստիտուցիոնալ և ՀՀ սահմանների կայուն դարձնելու առումով»: