Ադրբեջանը կարող է Եվրոպային մեկ դար էներգիայով ապահովել. Իլհամ Ալիև

Ադրբեջանը կարող է Եվրոպային մեկ դար էներգիայով ապահովել. Իլհամ Ալիև

Ադրբեջանը հարյուր տարի կարող է Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիա կատարած այցի ժամանակ։ «Մեր երկիրն ունի բավականաչափ էներգիա, որպեսզի բավարարի Եվրոպայի կարիքները առաջիկա հարյուր տարում», – ասել է Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։ Օրբանն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանը խոստացել է կրկնապատկել Եվրոպա մատակարարվող բնական գազի քանակը մինչև 2027 թվականը։