Հռոմի պապի կոչը Լաչինի հարցով օդի մեջ չի մնա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել լուծել Լաչինի միջանցքի խնդիրը: «Կարեկցանք եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմանների։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն ջանք գործադրել՝ լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդկանց բարօրության»,- ասվում է Պապի ուղերձում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «ՌԱՏԻՈ ՎԱՏԻԿԱՆ»ի հայկական ծառայության տնօրեն Ռոբերտ Ադդարյանի հետ: