ՌԴ նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են մի շարք հարցեր

ՌԴ նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են մի շարք հարցեր

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ Քննարկվել են քաղաքական, առևտրային, տնտեսական և էներգետիկ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև նավթի համաշխարհային շուկայի կայունության ապահովման նպատակով ՕՊԵԿ+-ի շրջանակներում համագործակցության հարցեր։