Ֆինլանդիան վերահաստատել է Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը

Ֆինլանդիան վերահաստատել է Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը

Ֆինլանդիայի՝ Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը չի փոխվել: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեեկա Հաավիստո Օլավին: «Ֆինլանդիայի մտադրությունները չեն փոխվել»,-հայտարարել է նա ու շեշտել, որ դա կարևոր է սեփական պաշտպանության համար: ԱԳ նախարարը նշել է, որ անցած տասը ամսվա ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել թե՛ պետական ​​կառավարման մակարդակով, թե՛ քաղծառայողների շրջանում: Պեեկա Հաավիստո Օլավիի համոզմամբ՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը կարևոր է հենց ՆԱՏՕ-ի համար: «Շվեդիան Ֆինլանդիայի գործընկերն է անվտանգության և պաշտպանության քաղաքականության գործում»-ասել է նա և հավելել՝ ՆԱՏՕ-ն և դաշինքի երկրները ևս ընդգծել են, թե պաշտպանության պլանավորման համար որքան կարևոր է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան դառնան դաշինքի անդամներ, ինչը կարող է ապահովել ՆԱՏՕ-ի օպերատիվ պոտենցիալն ու անվտանգությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում: