Որոշ պետություններ փորձում են հոշոտել Իրանը. չեմ կարծում` սա կվերածվի ռեգիոնալ պատերազմի

Որոշ թշնամական պետություններ փորձում են հոշոտել Իրանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Տիգրան Դավուդյանը, որը նաև չի կարծում, որ այս սադրանքները կվերածվեն ռեգիոնալ պատերազմի: Դավուդյանի խոսքով` այս դեպքերը հերթական սադրանքներն են Իրանի դեմ. «Շահառուն Իսրայելն է: Իրանը հերքում է, որ ձգտում է ունենալ միջուկային զենք, բայց մի շարք երկրներ փաստեր են ներկայացրել»: